Սեյրան Օհանյանը հակասում է ինքն իրեն

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի լիդերների՝ երեկ հրավիրած մամլո ասուլիսին «Հայոց աշխարհը» գրել է. «Օհանյանը ձգտում էր այնպես ներկայացնել, որ Սամվել Բաբայանը այս դաշինքի գործունեությանն ուղղակիորեն չէր առնչվում, այլ, այսպես ասենք, պարզ համակիր է կամ նման կարգավիճակում։ Ամենևին համոզիչ չէր Սեյրան Օհանյանի շեշտադրումը։ Հիշեցնենք, որ հենց Սամվել Բաբայանն էր դաշինքի նախընտրական տարբերակում եղած «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանին ներկայացրել թեկնածուների ցուցակ, որին վերջինս չէր համաձայնել։ Ինչպես նա, այնպես էլ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը դրանից հետո դուրս եկավ հիշյալ դաշինքից։ Այստեղ նույնիսկ հարց էլ չի ծագում, քանի որ ակնհայտից էլ ակնհայտ է, որ որևէ համակիր կամ թեկուզ գաղափարակից ընկեր թեկնածուների ցուցակ համաձայնեցնելու կամ ներկայացնելու գործով չէր զբաղվի։ Դա, ավելի շուտ, տվյալ միավորման գլխավոր «ասողի» կամ որոշողի առաքելությունն է, որն էլ ստանձնել է Սամվել Բաբայանը։ Թեպետ հենց Սեյրան Օհանյանի երեկվա արտահայտություններն էլ հուշում են, որ Սամվել Բաբայանը պարզապես գաղափարակից գործընկեր չէ իրենց դաշինքի պարագայում։ Դեռ մի կողմ թողնենք Ջրառատի ու Էջմիածնի (սրա վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որից հետևում էր, որ «դեպքը» հորինված է) դեպքերը։ Եթե Սամվել Բաբայանը պարզ համակիր կամ գաղափարակցի դերում էր, ապա նրա հետ կապված քրեաիրավական գործընթացները ինչո՞ւ պիտի հարվածի ազդեցություն ունենային սույն դաշինքի համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am