Մնացել է Դոն Պիպոյի հույսի՞ն

Մարտի 25-ին Հայաստանում հայտարարվել է Հայաստանի ներդրողների ակումբ հիմնադրամը, որը ներառելու է Ռուսաստանի 3 տասնյակ հայ գործարարների՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ գործարարները դեռեւս հունվարին Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել էին նրան աջակցելու մասին: Այժմ նրանք հայտարարում են ներդրումային ակումբ ստեղծելու մասին։ Կասկած չկա, որ նախաձեռնությունն ունի նախընտրական նշանակություն, եւ դրանով փորձ է արվելու բարձրացնել իշխանության հանդեպ վստահությունը, միեւնույն պահին նաեւ ներիշխանական պայքարի ակնհայտ դրսեւորում է։ Ճիշտ նույն պահին, երբ Հայաստանում Սամվել եւ Կարեն Կարապետյանները զբաղված էին այս ակումբի հիմնարկեքով ու կարելի է ասել մոտ ապագայում ոսկե սարեր էին խոստանում, ամենեւին ոչ պատահականորեն Սերժ Սարգսյանն էր Արցախում խոսում 2018-ից հետո իր զբաղեցրած տեղի ու դերի մասին, եռամյա քննարկումներից հետո վերջնականապես հանգուցալուծելով ներքաղաքական հիմնական ինտրիգի հարցը՝ 2018-ին նախագահության ավարտից հետո Սերժ Սարգսյանը մնալու է քաղաքական արենայում, թե որտեղ դեռեւս չի որոշել. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- ասել է նախագահը Արցախում։ Մյուս կողմից՝ գաղտնիք չէ` Կարապետյանների պլանը Հայաստանում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կապիտալի տնօրինման հետ կապված։ Ստացվում է, որ իշխանությունն այսուհետ հանդես է գալու երկու ճակատով եւ թիմերի հավաքագրման պրոցես է ծավալվելու։ Այս համատեքստում ուշագրավ է Դոն Պիպոյի հայտնությունը, նույն ինքը էջմիածնեցի Արթուր Ասատրյանը, որը բնակվում է Իտալիայում, բացի դրանից բիզնեսներ ունի նաեւ Ռուսաստանում։ Ներդրումների ակումբի ստեղծման օրը նա «սկայպով» կապի է դուրս եկել հարազատ քաղաքի բնակիչների հետ, աչքալուսանք է տվել, որ շուտով գալու է Հայաստան իրականացնելու ներդրումային ահռելի ծրագրեր։ Նա շեշտել է, որ անձամբ ճանաչելով Կարեն Կարապետյանին, քաջատեղյակ լինելով նրա աշխատելաոճին, անհատապես սատարում է վարչապետին և հավատում է, որ Կարեն Կարապետյանի հետ  կարող են կամաց- կամաց կարգավորել Հայաստանի տնտեսությունը։ Ասատրյանը խոստացել է, որ մոտակա տարիների ընթացքում բացվելու են շուրջ տասներկու հազար աշխատատեղեր։ Եթե հիշում եք Դոնը իր «հեղիանակավոր» կարծիքը լսելուց մեզ չզրկեց նաեւ այն ժամանակ, եր Կարապետյանը նոր նշանակվել էր վարչապետի պաշտոնում․«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ բանիմաց, գրագետ, հավասարակշռված, զուսպ ու բանիմաց գործիչ է: Նա 10 քայլ առաջ է մտածում ու տեսնում: Ես վստահ եմ, եւ մեծ հույսեր ունեմ, որ մեր երկրում այդուահանդերձ կլինեն փոփոխություններ ու տեղաշարժեր: Ասեմ ավելին. իմ ընկերական շրջապատից շատ-շատերը, այդ թվում նաեւ ես, մտադրություններ ունենք լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել մեր հայրենիքում, որպեսզի կարողանանք մենք էլ մեր հերթին, մեր լուման ունենալ մեր երկրի առաջխաղացման ու զարգացման համար», – ասել էր նա։ Հետաքրքիր է, թե Կարեն Կարապետյանն իրեն ինչպես է զգալու նոր թիմում, որի «առաջին ծիծեռնակները» կրիմինալ շրջանակներից են՝ ի դեմս Դոն Պիպոյի։ Մամուլում տարիներ շարունակ Պիպոյի «հերոսությունների» մասին հատորյակներ են գրվել։ Իսկ մենք գիտենք, գոնե այդպես է ներկայացվել, որ վարչապետը աչքով աչք չունի այդպիսի տարրերի հետ, պաշտոն ստանձնելու առաջին իսկ օրերից էլ լծվել էր այդ տարրերի «մաքրազարդմամբ», վկան մեր հալածյալ Լիսկան է։ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am