Վայոց Ձորում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների խումբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վայոց Ձորի մարզում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 24-ին, ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Վայքի բաժնի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության Վայոց Ձորի մարզային բնապահպանական բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հեր-Հեր գյուղ տանող խաչմերուկի 1-ին 200 մետր հատվածից Վայքի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 33-մյա Սիսակ Մելոյանին, 30-ամյա Գևորգ Հարությունյանին, 27-ամյա Հայկ Ավետիսյանին, 36-ամյա Զորիկ Համբարձումյանին, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 24-ամյա Զոհրաբ Գրիգորյանին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու բնակիչ, 36-ամյա Նարեկ Գևորգյանին։ Ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև Զ. Համբարձումյանի վարած Ford Transit մակնիշի 50 VՏ 001 համարանիշի և Ն. Գևորգյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՍP 182 համարանիշի ավտոմեքենաները։ Ընթերակաների ներկայութամբ զննություն է կատարվել և Ford-ի բեռնախցիկում հայտնաբերվել է «Կարասիկ» տեսակի 1000 հատ ձուկ, 327 խեցգետին, 1 հատ ձկնորսական ցանց, իսկ ГАЗ 3110-ի առջևի աջ նստատեղից հայտնաբեվել է «Կարմրախայտ» տեսակի 11 ձկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից 2 հոգին խոստովանել են, որ ձկները որսացել են իրենք Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր ջրամբարի սկզբնամասից։ Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ բնությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 1 մլն 155 հազար դրամ։ Բոլոր բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am