Իշխանությունները ծածկադմփոց կանեն նախընտրական սկանդալը. իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները փորձում են ծածկադմփոց անել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ նախընտրական սկանդալը: Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր իր արած ձայնագրությունները, որտեղ այդ տնօրենները խոստովանել են իշխող ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու մասին: Հանգստյան օրերին այդ տնօրեններին հրավիրել էին ՀՀԿ շտաբներ ու թեեւ նախատել էին միամտություն դրսեւորելու եւ անկեղծանալու համար, բայց եւ հանգստացրել էին՝ ասելով, որ որեւէ մեկը չի պատժվի, «ապօրինի ձայնագրությունները» ուժ չունեն: Այդ տնօրենների հետ նաեւ լիկբեզ են անցկացրել՝ սովորեցնելով հարցուպատասխանի դեպքում արդարանալ, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է եւ արվել է աշխատանքային ժամից հետո: Իսկ աշխատանքային ժամերին իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անպատիժ կմնա նաեւ ՀՀԿ-ն, որի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ են ներկայացրել ընտրություններին մասնակից մի շարք ուժեր: Ընդ որում, այս հարցում պետական մարմինները փորձում են կատարվածը բացահայտելու իրավասությունը միմյանց վրա գցել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտարարել է, թե սկանդալային ձայնագրություններից միայն մեկն է առերեւույթ հանցագործության հատկանիշներ  պարունակում, իսկ մյուսներով գործողությունները գտնվում են «պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում»: Իսկ մյուս պետական մարմինները ԿԸՀ-ն, ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն են: ԿԸՀ-ն այս կապակցությամբ նիստ կանի առաջիկա օրերին, ԿԳՆ-ն հայտարարել է փաստերն ուսումնասիրելու (հավանաբար, արդարացումների իրավական հիմնավորումներ են փնտրում) մասին, քաղաքապետարանն էլ, «քափ ու քրտինք մտած», արդեն իսկ արդարացնում է տեղի ունեցածը: Իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am