Ի՞նչ երաշխիքներ է տվել Երեւանը Մոսկվային

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի իրավունքն է՝ որոշել՝ մասնակցե՞լ այդ զորավարժություններին, թե՞ ոչ։ Չեմ կարծում, թե սա Մոսկվայի հետ քննարկված որոշում չէ, քանի որ ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարն իր նշանակումից անմիջապես հետո եղել է ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Թբիլիսիում, բավականին հագեցած այցերով, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ վերջերս, որից հետո եղել է նաեւ Ռուսաստանում։ Կարծում եմ՝ այդ այցերի ընթացքում էլ այս հարցերը քննարկվել եւ հստակեցվել են։ Չեմ կարծում` Երեւանն անտեղյակ լինի, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին տեղեկությանը՝ այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը։ Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին էլ ասել է՝ եթե Հայաստանը խորացնում է Մոսկվայի հետ ռազմական հարաբերությունները՝ զուգահեռաբար համաձայնագիր նախաստորագրելով Բրյուսելի հետ, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժության, նշանակում է՝ կարողացել է լեզու գտնել Մոսկվայի հետ եւ երաշխիքներ տալ, որ Հայաստանը չի անցնի կարմիր գիծը, քանի որ իսկապես տպավորություն է, որ Հայաստանը բավականին ազատ է գործում Արեւմուտքի հետ, այնինչ հայտնի է, թե ինչպես է գործում պուտինյան քաղաքականությունը։

«Ինձ համար դրական անակնկալ էր Հայաստանի մասնակցության լուրը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն է՛լ ավելի է խորացրել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը չի կարողանալու շարունակել Արեւմուտքի հետ նույնիսկ ամենափոքր համագործակցությունները հաջողել, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր»,- ասել է նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am