«Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ կնվիրի առանց թրի ու սրի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպա–Թուրքիա հակամարտությունը գնալով սրվում է` աստիճանաբար ձեռք բերելով նաև կրոնական բաղադրիչ: «ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Վատիկանում: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ հենց Վատիկանում: Հռոմի պապն այդ երբվանի՞ց է ԵՄ անդամ: Այդ խաչակիր դաշինքն ի վերջո իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ, քանի որ մահմեդական ենք»,– հայտարարել է Էրդողանը: Բայց խնդիրը միայն Էրդողանի այս հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև: Կա խիստ մտահոգիչ վիճակագրություն Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերի առնչությամբ: Համաձայն կատարված վերլուծությունների` որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ազգը ոչնչանում է: Պատմությունը վկայում է, որ 1,9 գործակցի դեպքում որևէ ազգ չի կարողացել գոյությունը պահպանել: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն` մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Մասնավորապես , Ֆրանիսայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում` 1,6, Հունաստանում` 1,3, Իտալիայում` 1,2, Իսպանիայում` 1,1 և այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որը մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ: Այս ամենով հանդերձ, Եվրոպայի բնակչությունը չի նվազում: Ու դա տեղի է ունենում ներգաղթի հաշվին: Ըստ նույն այդ վիճակագրության, 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%–ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին: Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը և նրանց աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Խոսենք թվերով: Ֆրանսիայում մինչև 20 տարեկան անձանց 30%–ը մուսուլման է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այդ տոկոսը հասել է մինչև 45: 2027 թ. յուրաքանչյուր 5–րդ ֆրանսիացին կլինի մահմեդական: Հոլանդիայում նորածինների 50% արաբ/մուսուլման է: Իսկ դա նշանակում է, որ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական: Բելգիայի բնակչության 25%–ը և նորածինների 50%–ը մահմեդական է: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թ. Եվրոպայի երեխաների 1/3 կլինեն մուսուլմաններ: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլևս կանգնեցնել հնարավոր չէ: Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025 թ. Գերմանիան կվերածվի իսլամական պետության: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am