«Կան թաղամասեր, որ ճակատային գծից թշնամու համար ուղիղ տեսանելիություն ունեն». Թալիշի գյուղապետ

Արցախի Թալիշ գյուղում նախորդ տարվա ապրիլյան դեպքերից հետո դեռեւս ընտանիքներ չեն բնակվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ սա ժամանակավոր բնույթ է կրում: «Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Գյուղի ընդհանուր բնակիչների թիվը շուրջ 18- է: Ամեն մեկը զբաղված է իր  աշխատանքով: Էլեկտրասնուցման համակարգն աշխատում է ըստ անհրաժեշտության: Անհրաժեշտ տներում միացումները կատարված են: Կան թաղամասեր, որ ճակատային գծից թշնամու համար ուղիղ տեսանելիություն ունեն, այդ թաղամասերում, իհարկե, ոչինչ չի արվել ոչ ջրամատակարարման, ոչ էլեկտրասնուցման համակարգում, բայց կոնկրետ այն տներում, որտեղ դեռ մարդիկ ապրում են, ամեն ինչ կարգավորված է»,-իրավիճակը ներկայացրեց Թալիշի գյուղապետը: Նրա խոսքով՝ Թալիշում հատկապես վնասվել էին հանդիսությունների սրահը, ինչպես նաեւ գյուղապետարանը, որոնք հիմքից վերակառուցվում են: «Արկակոծության հետեւանքով հանդիսությունների շենքը քանդվել էր մինչեւ հիմքերը, իսկ գյուղապետարանի շենքը՝ հատկապես վերեւի հատվածն ամբողջությամբ: Անհատական բնակարանային ֆոնդն է վնասված, բայց դրա վրա դեռեւս աշխատանքներ չեն կատարվում»,- նշեց Վիլեն Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում եւս կան անելիքներ, սակայն ստույգ տեղեկություն տալ դեռեւս չի կարող: Նա վստահեցրեց, որ գյուղում մարդկանց տրամադրությունը սովորական է. 2017 թվականի փետրվարյան հրետակոծությունից հետո առանձնապես ինչ-որ փոփոխություն չի նկատվում: … Շարունակելով տարբեր զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ Ադրբեջանը փետրվարի 24-ին թիրախավորել էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120-միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակվել էր 4 արկ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am