Իրականում մենք գիտենք՝ ինչ է կատարվում.Հոգլանդը՝անհասցե հայտարարությունների մասին

«Կարևոր է, որ երկու կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակում լինի քաղաքական կամք՝ վերադառնալու բանակցություններին , որ հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորում։ Դա ղեկավարների և ժողովուրդների գործն է, ինչպես ապրել խաղաղության մեջ և ինչպես հասնել բարեկեցությա։ Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանին ու կարգավորում գտնել»,Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝պատասպանելով հարցին,թե ինչու են Մինսկի խմբի հայտարարությունները անհասցե։ Ասացիք թիրախային չենք ներկայացնում մեր հայտարարությունները, բայց մենք իրականում գիտենք, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Հաշվի առեք, որ մենք միջազգային միջնոդներ ենք, մենք պետք է մի փոքր տարածություն պահենք , որպեսզի մի կամ մյուս կողմին չնեղացնենք: «Մենք ուզում ենք, որ այն բաց մնա, և մենք մշտապես նկատի կունենանք այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն բևեռել, բայց պետք է միշտ զգուշավորություն հանդես բերել այն խոսքում, որը մենք հնչեցնում ենք հրապարակավ, նույնիսկ, եթե փակ դռների ետևում նշում ենք ու գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը։ Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասաց, թե «փակուղի» բառը չի սիրում, ուստի կասի, որ բանակցային գործընթացը դանդաղել է։ Ուստի, նրա խոսքով, իրենք՝ համանախագահներն, ասում են, որ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «Նախ՝ ԱԳ նախարարները պետք է նստեն, լուրջ և ազնիվ միասին խոսեն, նախապատրաստեն հիմք նախագահների հանդիպման համար։ Չեմ կարծում, որ այս պահին կա որևէ դետալ, որևէ մանրամասն, որը կցանկանայինք կողմերից մեկին ներկայացնել, մենք ցանկանում ենք ներկայացնել այն պայմանները, որի ներքո կողմերն իրենց կրկին հարմարավետ կզգան, միմյանց հետ կխոսեն, կբանակցեն, հենց դա է կարևորը, էականը։ Նույնիսկ, եթե մարդիկ խոսում են պատերազմի մասին, դա վատթարագույն լուծումն է»,- ասաց համանախագահը։ Սոնա Դավթյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am