Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրենց արդիականությունը չեն կորցրել. Հոգլանդ

«Չնայած որ ԱՄՆ-ն ունի նոր նախագահ, սակայն նրա քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության խնդրով մնում է նույնը:  Մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործելակերպին: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ՝ գտնելու այնպիսի լուծում, որը կբերի խաղաղություն»,-Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նա վստահեցրեց, որ հիմնախնդրի բանակցային ֆորմատի միջնորդ երկրները որևէ խնդիր չունեն միմյանց հետ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե մարտի 11-ին համանախագահների, Անջեյ Կասպշիկի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը քննարկվե՞լ է, թե ինչու մինչ այժմ չեն կատարվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ վերահսկողության մեխանիզմների տեղադրման հետ կապված, Ռիչարդ Հոգլանդը պատասխանեց, որ որպես դիվանագետ չի կարող պատմել, թե հանդիպմանն ինչ է քննարկվել:

«Ես չեմ պատրաստվում մանրամասներ ներկայացնել այն մասին, թե մյուս կողմն ինչ է մտածում, լավագույն տարբերակն այդ հարցը նրանց ուղղելն է՝ իմանալու համար, թե նրանք ինչ են կարծում։ Մեր աշխատանքը ոչ թե այն է, որ մենք չեզոք լինենք, այլ  այն է, որ մենք լինենք զգուշավոր, որպեսզի չստեղծենք այնպիսի իրավիճակ, այնպիսի  պայման, որի հետևանքով կողմերից մեկը կարող է մեզ ասել, որ  չի վստահում մեզ, մեր օգնությամբ չի պատրաստվում նստել  բանակցային սեղանի շուրջ, ուստի շատ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվում։ Կուզեի հստակ  պատասխան տալ, բայց որպես դիվանագետ՝ հասկանում եմ՝ պետք է զգուշավոր լինեմ այն խոսքում, որը հրապարակավ կհնչեցնեմ»,- ասաց Հոգլանդը։Խոսելով Բաքվում  համանախագահների և Բաքվի իշխանությունների քննարկած թեմաներից՝ Հոգլանդը կրկին նշեց, որ դիվանագիտական էթիկան թույլ չի տալիս բացել խաղաքարտերը։ «Մենք խոսել ենք համաձայնությունների  մասին, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մենք լիովին հավատացած ենք, որ վստահության  ամրապնդմանն ուղղված այդ միջոցները   դեռևս իրենց արժեքը պահպանում են, և  ցանկանում ենք, որպեսզի դրանք իրականացվեն։ Ուստի պետք է փորձենք ապահովել այն պայմանները, որպեսզի առաջնորդները կրկին միմյանց հետ նստեն և խոսեն այս հարցերի մասին, որովհետև սա է միակ ողջամիտ ճանապարհը»,- ընդգծեց ամերիկացի համանախագահը։ Ըստ Հոգլանդի՝ ազգային կամ քաղաքական պատճառներով այս կամ այն առաջնորդը կարող է խոսել բռնության, պատերազմի մասին, մյուս կողմն էլ կարող է ասել՝ մենք էլ ենք պայքարելու, անպատասխան չենք թողնելու: «Բայց թույլ տվեք այստեղ ասեմ հետևյալը՝ դրանք պետք է միայն լինեն բառեր և չպետք է երբեք դառնան գործողություն»,-ասաց նա։
Սոնա Դավթյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am