Բանակցային սեղանին «Լավրովի պլանն» է՞.Հոգլանդի ակնարկը

Առաջիկայում հանդիպում են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ նպատակ ունենալով հիմք նախապատրաստել երկու երկրների նախագահների հանդիպման համար, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Ռիչարդ Հոգլանդն անդրադարձավ  լրատվամիջոցներում հաճախ շրջանառվող՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման «Լավրովի ծրագրին»: «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր: Այն շատ համապարփակ ծրագիր է, բաղկացած է երեք մասից, սակայն, ճիշտ չի լինի, եթե ես ձեզ մանրամասներ հաղորդեմ, որովհետև բանակցող երկու կողմերը պետք է աշխատեն տարբեր ասպեկտների շուրջ: Դիվանագիտությունը նման է թղթախաղի, երբ քարտերը քո ձեռքում են, ամբողջը չես նետում սեղանին, որ բոլորը տեսնեն»,- մանրամասնեց  Հոգլանդը: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները համաձայնել են ընդունել այդ ծրագիրը։ «Հակամարտող երկու կողմերն էլ հստակ պատկերացնում են այդ պլանը, բայց դա չի նշանակում, որ նրանք համաձայն են դրան։ Շրջանառվող այդ ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է։ Ես բացարձակապես վստահ եմ, որ բոլոր կողմերի ղեկավարները շատ լավ հասկանում են, թե ինչ է այդ պլանում։ Դիվանագիտության խնդիրն այն է, որպեսզի ձևավորվեն պայմաններ, որպեսզի նրանք սեղանի շուրջ լինեն, և այն հարցերի շուրջ, որտեղ կան համաձայնություններ, կարողանան հնչեցնեն»,- ասաց համանախագահը։ Արդյո՞ք այդ ծրագիրը նախաձեռնել է Ռուսաստանը հարցին , պատասխաեց․ «Դժվար է պատասխանել այդ հարցին: Տարիների ընթացքում կարգավորման մի քանի ծրագիր եմ կարդացել: Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն, կարող եմ ասել, որ այն շատ լավն է և միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները և համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»: «Մենք  ցանկանում ենք, որ ԱԳ նախարարները միմյանց հետ նստեն, անհամաձայնության տեղիք տվող հարցերի շուրջ միասին աշխատեն, խոսեն այդ հարցերի մասին, դրանից հետո՝ երբ լինեն հարմար պայմաններ, երկու նախագահները նստեն և միմյանց հետ խոսեն, նրանք ևս կարող են արդեն անհամաձայնության տեղիք տվող հարցերին անդրադարձ կատարել՝ լավագույն դիվանագիտական ավանդույթներով հասնել այնպիսի լուծման, որում բոլոր կողմերը կարող են շահող համարվել»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։ Սոնա Դավթյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am