Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով ձերբակալվածը նրա մարտական ընկերն է

armtimes.com-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով պաշտպանական կողմն ու Դատախազությունը մեկը մյուսին հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Նախ, Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Բաբայանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հայտարարեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է որակում, հետո էլ Դատախազությունը այս գործով մանրամասն հաղորդագրություն տարածեց եւ նշեց, որ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հրացաքննվելիս ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Նշենք, որ սովորաբար Դատախազությունն իր հաղորդագրություններում հարցաքննության նման մանրամասների չի անդրադառնում: Բացի դա պաշտպան Ավետիս Քալաշյանը Սամվել Բաբայանին ձերբակալելիս ասել էր, որ գործով մյուս ձերբակալվածներին իր վստահորդը չի ճանաչում: Այսօր, սակայն, մեր զրույցում ասաց, որ ձերբակալվածներից մեկը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է: Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: -Պարոն Քալաշյան, Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելուց հետո դուք հայտարարեցիք, որ ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մեկ օր անց, սակայն, Դատախազությունը հակառակ հաղորդագրությունը տարածեց, նշելով, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: Այս հակասություններն ինչպե՞ս կբացատրեք: -Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրը կայանում է նրանում, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիրարժեք չեմ կարող պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ պատասխանը չունեմ, այլ՝ լիարժեք պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի: – Պարոն Քալաշյան, այսինքն՝ Սամվել Բաբայանը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի՞ ընդունել իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը: -Առնչություն ասելով դուք ի՞նչ եք հասկանում: Ես հասկանում եմ՝ կապ ունենալ հանցագործության հետ, այսինքն մեղսակից լինել, պարոն Բաբայանը իր մեղքը չի ընդունել, այսինքն՝ քրեաիրավական իմաստով առնչություն չունի: -Այդ դեպքում ինչո՞ւ է դատախազությունը նման բովանդակության հաղորդագրություն տարածքում: Իսկ ի՞նչ պետք է ասեր, որ անհի՞մն է մեղադրանք առաջադրվել: -Ոչ, հրապարակեր Բաբայանի այն ցուցմունքը, որ ըստ ձեզ՝ ինքը չի ընդունում մեղադրանքը: -Դա փաստ է, որ չի ընդունում: Որպես մեղադրյալ հարցաքննության մեջ այդպես էլ նշված է՝ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում: – Դատախազության այս հաղորդագրության հետ կապված Դուք որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք: – Ես ամեն հայտարարություն հիմք չեմ ընդունում: Ինձ համար կարեւորը գործի ելքն է: Թե չէ ընթացքում ով ինչ հայտարարություն կանի… – Դատախազությունը, կարելի է ասել՝ դեռ որեւէ գործով նման հայտարարություն չէր տարածել: – Ես իմ հակադարձումն արդեն արել եմ: – Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությունը քննարկելիս, դուք գրավի միջնորդություն ներկայացրե՞լ եք; – Ոչ, որովհետեւ ես գտել եմ, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է: Եթե մենք առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, կալանավորման հիմքերը իսպառ բացակայում են, ինչո՞ւ նման միջնորդություն ներկայացնենք: – Դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ եք: – Իհարկե: – Սամվել Բաբայանը ինչպե՞ս է իրեն զգում, առողջական խնդիրներ ո՞ւնի: – Նորմալ է, ոչինչ, այնպես չի, որ լրիվ առողջ է: – Պարոն Քալաշյան, ի վերջո Սամվել Բաբայանին ձերբակալել են ինչ-որ անձանց ցուցմունքների հիմա՞ն վրա: Նրա դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն: Նրա դեմ ցուցմուքներ չկան, ուղղակի որոշակի տվյալներ է ձեռք բերել նախաքննության մարմինը, հիմա էդ ամեն ինչը կպարզվի: – Ի՞նչ տվյալների մասին է խոսքը: – Ոչ, չեմ կարող ասել: – Գործով կալանավորված մյուս երկու անձանց Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է: – Մեկին ճանաչում է, այո, իր մարտական ընկերն է: – Իսկ ո՞վ է նրա ընկերը, անունը կնշե՞ք: – Ոչ, չեմ կարող, եթե նախաքննության մարմինը չի հրապարակում, հետեւաբար ես էլ չեմ կարող հրապարակել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am