Արտակարգ իրավիճակ Արմավիրի բանտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 25-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած սպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում նշված կալանավայրի դատապարտյալ Հարություն Բուշտունցը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածք է հասցրել կալանավոր Մեխակ Հարությունայնին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Բուշտունցը նույն հիմնարկի թիվ 442 բանտախցում պահվող կալանավոր Մ. Հարությունյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մտել է թիվ 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնող Մխիթար Բեյբությանի աշխատասենյակ, 2 դատապարտյալների օգնությամբ Մ. Բեյբությանի գրպանից հափշտակել խցերի դռների փականները բացելու համար նախատեսված թվով 2 բանալիները, այնուհետև իր ձեռքի տակ ունենալով բանալիները՝ բացել է թիվ 442 բանտախցի դուռը ու հարձակվել այնտեղ գտնվող Մ. Հարությունյանի վրա: Իր ձեռքի տակ ունեցած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Մ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր կամքից անկախ հանգամանքներում Հ. Բուշտունցը չի կարողացել հանցագործությունը ավարտին հացնել, քանի որ այն կանխվել է Մ. Բեյբությանի և մի քանի դատապարտյալերի միջամտության արդյունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Միջադեպի փաստով էլ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am