Վարդան Բոստանջյանը զարմանում է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Բոստանջյանն անդրադարձավ դաշինքի առաջարկած կետերին և փաստեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկած ծրագրերը, մասնավորապես թոշակների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, իրատեսական են։ Ինչպես փաստեց՝ քարոզարշավը ընթանում է թեժ մթնոլորտում: «Հատկապես վերջին օրերին մրցապայքարը ավելի կթեժանա, ինչը և տեղի է ունենում: Քաղաքական 9 ուժերը, որոնք գտնվում են մրցապայքարում, դեռևս նոր մոտեցումներ են առաջադրում, խնդիրներ, որպեսզի հանրությանն իրենց կողմը բերեն: Կարծում եմ, որ այս լարված իրավիճակը կտևի ներառյալ` մինչև մարտի 31-ը»,- հայտարարեց Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը նշեց, որ իրենց ծրագրերը հնարավոր կլինի իրագործել եթե խորհրդարանում ունենան մեծամասնությունև փաստեց, որ ձեւավորվող խորհրդարանն, այնուհանդերձ, ավելի արդյունավետ կլինի: «Մենք առաջադրել ենք խնդիրներ, որոնք հասկանում ենք, առանց հասկանալու չէինք անի: Մենք 2017-ի համար ունենք գրեթե 3 միլիարդ դոլար: Պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը կազմում են 21 տոկոս, սա բացահայտը, իսկ ոչ բացահայտը՝ 9 տոկոս ևս: Այսինքն՝ գումարի 1/3-րդ մասը գնում է պետական կառավարման համակարգի պահպանմանը: Զարմանում եմ նրանց վրա, ովքեր ուզում են մեր ռեյտինգը նսեմացնել, ասում են, թե անիրատեսական է: Այստեղ անիրատեսական ոչինչ գոյություն չունի: Դրանք կենցաղային հասարակ խնդիրներ են, որոնց լուծումը դեռ չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ճոխության դաշտ»,- ասաց բանախոսը: Անի Աղազարյան    

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am