Գուրգեն Մելիքյանը պատմում է Մոնթեի մասին. մի նկարի պատմություն

«Մենք Գանձասարում ենք, 1992 թվականն է, օգնություն էինք տարել։ Երբ Մոնթեն իմացավ, որ մենք այնտեղ ենք, եկավ։ Լուսանկարչին չեմ հիշում։ Սկզբում այս նկարը չունեի, ինձ հետո տվեցին։ Այդ օրն անգլիացի մի թղթակցի հետ զրույցում Մոնթեն ասաց. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այդպիսի կարգախոս ունենար։ Երբ Մոնթեն մեզ հրաժեշտ տվեց (մահացավ-հեղ), իմ ամերիկացի ընկերոջ հետ Բերձորում մի հուշաքար դրեցինք։ Ես մեր պաշտպանութան նախարարությունից գտա Մոնթեի ստորագրությունն ու այդ տողերի տակ դրեցինք: Առաջարկությունն իմն էր, իսկ նյութական օժանդակությունն ԱՄՆ-ից Վահե Կազանչյանինը։ Մոնթեն տեսակ էր։ Զինվորագրվելն ուսադիրների հետ կապ չունի։ Մոնթեն ինձ համար զինվոր էր, հրաշալի հրամանատար, մաքրամաքուր ընկեր։ Երբ նյութական օժանդակություն էինք տանում, անմիջապես կանչում էր ֆիդայական ջոկատներին ու ասում, որ Մելիքյանն այսքան գումար ու օգնություն է բերել։ Քանի Մոնթեի տեսակը կա, մենք կհարատևենք»,- պատմում է Գուրգեն Մելիքյանը: Ռազմինֆո-ի խնդրանքով Գուրգեն Մելիքյանը իր հուշերից պատմեց Մոնթեի մասին։ «Գնացել էի Մաճկալաշեն, այնտեղի ջոկատի տղաներին օգնելու։ Իմացա, որ տղաներից Կոմիտասը զոհվել է, բարձրացա գերեզմանոց, որը թուրքերի անմիջական նշանառության տակ էր։ Իմ ուսանող Արշակի հետ էինք։ Մոնթեն գալս իմացել էր ու եկել տեսնելու։ Ասել էին, որ գերեզմանոց ենք բարձրացել, շատ էր զայրացել։ Եկավ, գոռաց, ասում էր. «Մեռնիլ կուզի՞ս, կուզի՞ս հերոսանալ, մեզ մեռելներ պետք չեն, մեզ կենդանիներ են պետք, ողջ են պետք»: «Մի օր էլ դիրքերում էինք: Կրակոցի ժամանակ ուզես-չուզես կուչ ես գալիս։ Ականանետերով կրակում էին, ասաց. «Որտեղ որ ընկնում է, դրանից առաջ չի գալիս, մի վախեցիր»։ (Ժպտում է) «Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Ա’յ, այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր»,- եզրափակում է Մելիքյանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am