Ձեզ դուր չի գալիս, մի նայեք․վարչապետը՝ հնդկական սերիալների մասին/տեսաշար/

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում կայացավ ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումը բնակիչների հետ, ներկա էին վարչապետը, ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակի առաջատարները, բացառությամբ Վիգեն Սարգսյանի։ Ներկա էր նաեւ այդ ընտրատարածքում ռեյինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը։ Վարչապետին հարցեր ուղղեցին երիտասարդ ընտանիքների համար հատկացվող բնակարանների ծրագրի, աշխատավարձի բարձրացման, նախկին գործարանների վերագործարկման մասին։ Վարչապետն ասաց, որ հին գործարանները ոչ մեկին այլեւս պետք չեն, «աշխարհը փոխվել է»։ Հարց հնչեց հեռուստատեսության որակի մասին, մասնավորապես հնդկական սերիալների, Կարեն Կարապետյանն առաջարկեց հետեւել հեռուստադիտողների շրջանում անցկացված հետազոտություններին․ «Եթե մի քաղաքացին ուզում է հնդկական սերիալ նայի, ուրեմն պետք է նայի, եթե ձեզ դուր չի գալիս, մի նայեք։ Ես չեմ կարող պարտադրել, ասել՝ դա ցույց մի տվեք, որովհետեւ ինձ դուր չի գալիս»,-ասաց Կարապետյանը՝պատասխանելով բնակչուհու հարցին։ Ի դեպ, այդ բնակչուհին իր հարցերը ձայնագրում էր, որպեսզի 10 տարի անց «վարչապետին հիշեցնի իր տված պատասխանները»։ Հանդիպմանը ներկա մշակույթի գործիչներից մեկն էլ բարձրացրեց իրենց ոլորտի խնդիրների մասին՝ ասելով, որ արտերկրում ավելի մեծ հաջողություններ են կարողանում գրանցել, քան ՀՀ-ում։ Դժգոհեց՝ցուցահանդեսներին Մշակույթի նախարարությունից մի ներկայացուցիչ անգամ չի գալիս, վարչապետն էլ զարմացավ՝ չինովնիկը գալու է ի՞նչ անի, դրանից ձեր գործքերը վաճառվելո՞ւ են։ Ուշագրավ է, որ դահլիճում ներկա էր ՀՀԿ-ի ֆրանսիացի մի համակիր, որի թարգմանիչը փոխանցեց ասելիքը, ըստ որի վերջինս աջակցում է ՀՀԿ-ին՝ դեռ 88-ի երկարաշարժից հետո։ Ինչպես նաեւ ասաց, որ նկատել է Հայաստանի զարգացման եվրոպամետ ուղղվածությունը, ինչի համար շնորհակալ է։ Իսկ խոսքի վերջում ֆրանսիացի համակիրը, ըստ հյուրընկալության մասին Հայաստանի ավանդույթի, հայկական գինի նվիրեց Կարեն Կարապետյանին։ Հանդիպման վերջում վարչապետը կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին ու իրենց ռեյտինգային թեկնածուներին՝ թիմով արագ հեռանալով դահլիճից։ Սեդա Ղուկասյան 1 2 3 4 5 6 7 8  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am