Ում քունը չի տարե, դրե թեկնածու,գեներալի «ողբը»

Այն օրը, երբ գեներալ Սեյրան Սարոյանի ուսերին գեներալական ուսադիրներ ամրացրեցին, իսկ հետո էլ պատգամավորական մանդատ տվեցին, մարդն ակամա, նույնիսկ իր կամքից անկախ հայտնվեց նրանց շարքերում, ովքեր երկրի ռազմաքաղաքական կյանքի ճակատագիրն են վճռում և ըստ այդմ պարտավոր են ժամանակ առ ժամանակ  հեղինակավոր կարծիքներ հայտնել: Նախընտրական քարոզչությունից մեկից հետո Սարոյանը ծավալուն հարցազորւյց է տվել 1in.am-ին ու ցնցող դատողություններ է արել մեր հակառակոդների, Ընտրական օրենսգրքի ու առհասարական քաղաքական կյանքի մասին: Իր ժողովրդական, ու մի քիչ էլ ամբախ-զամբախ բառուբանով հանրության համակրանքին արժանացած, բայց մի քիչ էլ դաստիարակության ու բարեկրթության պակաս ունեցող գեներալը տրագիկոմեդիկ ներկայացում է տվել՝ հարցազրույցի տեսքով, որի ընթացքում, սակայն, խորամանկ գեներալը մնացել է իրեն հավատարիմ ոճում, մինչեւ վերջ պահել է իշխանությունների թիկունքը ու զբաղվել ոմանց փառաբանությամբ: Նա վրիպել է միայն մի տեղում՝ դժգոհելով Ընտրական օրենսգրքից, սակայն դրա տակից էլ է դուրս եկել, մեղքը գցել խորհրդարանականների վրա. «Ում քունը չի տարե դրե թեկնածու, ասենք մարդ կա, որ իրան սկի գյուղապետ էլ չի պատկերացրել, պատգամավոր ա պատկերացնում»,-  ռեյտինգային թեկնածուների առատությունից դժգոհել է նա, բայց ասել, որ,- «Ժողովուրդը ում ընտրի, դհոլով զուռնով կճանապարհենք, թող էթա ժողովրդին ծառայի, որ ինձ չընտրեց ո՞նց կեթամ»: Դե, իհարկե, Սարոյանը Սարոյան չէր լինի, որ առիթը բաց թողներ քծնելու վարչապետ Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին, այդ քծնանքը հիմնավորելով պատմական իրողությունների հետ համեմատությամբ: Խոսելով, մասնավորապես, վարչապետի մասին, Սարոյանը մոտավորապես ասում է, թե էս մարդը ուր գնացել է, շենացրել է .«Գազպրոմը,  որ ընդունեց Անիի ավերակներն էին: Կարեն Կարապետյանը ճառ ասող չի, զանգ կախող ա»: Գեներալը աշխարհաքաղաքական դատողություններից էլ խույս չի տվել, մեկ անգամ եւս վերլուծել, գնահատել է մեր հակառակորդներին. «Մարդու թշնամին էլ պիտի հաջող լինի, էդ անտեր թշնամին էլ մի բանի պետք չի, սենց բան կեղի՞, սենց մունդռ հարեւան կըլի՞, որ մենք ունենք Երեւանն էլ է ուզում»,- ասել է նա, հող հանձնելու թեմայից խոսելով, ու վստահեցրել, որ հող տվող չկա: Գեներալը ափերից դուրս է եկել ու կորցրել տիրապետումը, երբ հարց է ուղղվել իշխանափոխության մասին, որի անհրաժեշտության հարցը առաջ է քաշում բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը. «Սեյրան Օհանյանը երեկ իշխանության մեջ էր, հիսուն տարի իշխանության ամենաբարձր նախարարն էլ ինքն էր: Երբ որ նախարար եղած ժամանակ ասեր, էն վախտ ես էլ կասեի՝ ճիշտ է ասում: Հենց գործից հանեցին, նոր հիշե՞ց, որ իշխանափոխություն պիտի լինի, բա պաշտպանության նախարարն ինքն էր: Իմ ընկերն է, ես միշտ իրան «պադերժկա» եմ արել ամեն հարցում, հավատացեք, էսօր էլ բերանս չի բռնում, որ մի ավելորդ բան ասեմ Սեյրանի հասցեին, բայց ախր չի կարելի, չէ՞: Ախր ժողովուրդը տեսնում է՝ 20 տարի է ամենահզոր նախարարն էր՝ պաշտպանության նախարարը մեր երկրում ամենահզոր նախարարն է, գոնե մի անգամ հելա՞վ, ամբիոնից հակառակ բան խոսա՞ց: Ես ո՞նց եմ, ինչ բերանիս եկավ, ասում եմ: Գոնե մի անգամ Սեյրան Մուշեղիչը ասե՞ց՝ էս հարցը սխալ է, կամ չասեր սխալ է, ասեր՝ եկեք սենց անենք: Ի՞նչ է նշանակում՝ հենց պաշտոն չունեցան, սկսեցին քլնգել իշխանությանը: 20-30 տարի դուք եք իշխանության եղել, մենք իշու պես չարչարվել ենք, դուք ձեզ համար «գուլյայ Վասյա» եք արել, հիմա ո՞նց եղավ, որ արդեն իշխանությունը լավը չի, բա լավը ո՞րն ա, թող մեկին ցույց տան էս մեր երկրի նախագահից ավելի լուրջ, ավելի խելացի մարդ, ես էլ էթամ ասեմ՝ արի՛, գլխավոր հրամանատար ջան, ցավդ տանեմ»: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am