«Յաաախք, էս ի՜նչ կեղտոտ պադիեզդա»

ՀՀԿ-ից իբրեւ մի բորոտի հրաժարվում են ընտրություններին մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ՀՀԿ-ն հայհոյանքի պես է դարձել, որից ազատվել են ուզում բոլորը։ Ոմանց համար դա հաղթաթուղթ է դարձել, դրոշակ, որը ծածանում են քարոզարշավի ընթացքում, այդկերպ փորձում ցույց տալ իրենց առավելությունը։ «Յախք, էս ինչ կեղտոտ պադեզդա» հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությամբ ՀՀԿ-ից «քիթները» փակում են բոլորը։ Ու քանի որ ամենից շատ ստում են նաեւ ընտրություններից առաջ, ապա «ՀՀԿ-ի հետ չհամագործակցելու» մասին կարող են թմբկահարել բոլորը։ Հետո ով ումից է ինչ պահանջելո՞ւ, ով է ում մեղադրելու ստախոսության, խոսքին տեր չկանգնելու մեջ, ով է դատաստան պահանջելու ժողովրդին խաբելու, մոլորեցնելու համար։ Քաղաքական գործիչները Հայաստանում խաբել են միշտ ու բոլոր ժամանակներում, կամ ֆռռացրել սեփական բերանից դուրս եկած խոսքը, դա քողարկել «հանուն հայրենիքի, պետության շահի ու Արցախի անվտանգության» դեմագոգիկ շղարշի տակ։ Ու քանի որ ստելու ֆորա ունեն բոլորը, կարելի է հիմա մրցավազքի մեջ մտնել՝ իսկ ո՞վ է առաջինն այդ մասին հայտարարել ու ում խոստումն է ամենաճիշտը։ Ելք-ն ասում է, որ իրենք միակ ուժն են, որ ընտրություններից հետո չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը նույնն է կրկնում, նույնիսկ ինքն է ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու կոչով դիմել ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի կազմաքանդեն ՀՀԿ-ի իշխանությունը։ Քարոզարշավի մինուճար լիբերալները՝ «Ազատ դեմոկրատները» նույն խոստումն են տալիս՝ բոլորը, բայց ոչ ՀՀԿ-ն։ Այդ մասին են վստահեցնում անգամ ՀՀԿ-ի հետ քիրվայություն անող ՀԱԿ անդամները։ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ամենաբարձրն էին գոռում նաեւ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, որոնք , սակայն, չարձագանքեցին ՕՐՕ-ի հակառակ առաջարկին՝ ընդդիմադիրների կոալիցիային։ Սակայն երկու օր առաջ դաշինքում սառույցը հալվեց։ Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ անցնելուց հետո կոալիցիա կկազմի՞ մյուս ուժերի, հատկապես ՀՀԿ-ի հետ, նա ուղղակիորեն չպատասխանեց, բայց եւ տեսականորեն չբացառեց․ «Ամենակարեւորը՝ Ծառուկյանը, եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարի, հիմա Հանրապետականը չի լինի, կան ուժեր, որոնց միջոցով․․․ մեր առաջին խնդիրը մեր 15 կետերն են, եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնեն, որ այդ 15 կետերն իրականացնեն, ուրեմն կկազմեմ կոալիցիա, եթե չէ, ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի»։ Անցավ մի քանի օր, ՀՀԿ-ն նորից դարձավ դաշինքի աչքի գրողը, այսօր Վեդի այցի ժամանակ Ծառուկյանը խմբագրեց իր խոսքերը՝ ասելով, թե ՀՀԿ-ի մասին ինքը չի խոսել։ Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով հետընտրական հնարավոր կոալիցիաների թեմային, ասաց. «Ո՞վ ա ասել, որ իշխանության հետ ենք կոալիցիա կազմելու»: Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ Վայքում իրեն նման հարց էին տվել, ինքը պատասխանել էր, որ իր համար կարեւոր է «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը կյանքի կոչել: Այսօր էլ հայտարարում է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն չհավաքի, «ասենք՝ 48 % ենք հավաքել, 50+1 ա պետք, բա ի՞նչ անենք, կոալիցիա չկազմե՞նք, իհարկե, կազմելու ենք, որ կարողանանք օրենք փոխենք, որոշում ընդունենք»: Գագիկ Ծառուկյանն ասաց նաեւ, որ ինքն է որոշելու, թե ում հետ կոալիցիա կազմեն եւ այդ ուժը ՀՀԿ-ն չի լինելու: Ավելի ուշ Արտաշատում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք գնում են ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու։ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից խույս չեն տալիս միայն ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն։ Միայն թե հարց է, իսկ ՀՀԿ-ն ուզո՞ւմ է մյուսների հետ կոալիցիա կազմել։ Անի Սահակյան

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am