Չխայտառակել ռեսպուբլիկան երկրորդ անգամ

Նախաստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Օրերս Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, և հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է՝ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է ԵՄ-ի հետ իր համագործակցությանը։ Այս հանդիպմանը հաջորդեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։ Կա կարծիք, որ ստորագրման ենթակա նոր համաձայնագիրն իր ուժով չի զիջում ասոցացման համաձայնագրին: Երկու տարբերություն կա․ համաձայնագիրը չի ներառում խորը և համապարփակ առևտրի գոտին, իսկ երկրորդը, որ այդ համաձայնագիրը հստակորեն առաջնությունը տալիս է Հայաստանի պարտավորություններին ԵՏՄ-ի նկատմամբ, ինչի մասին անվերջ կրկնում էին Հայաստանի իշխանությունները: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։ Հիշեցնենք, անցած ամսվա վերջին Երևանն ու Բրյուսելը հայտարարեցին, որ համաձայնության են եկել նոր փաստաթղթի շուրջ: Փորձագետներն, իհարկե, որոշակի կապ են տեսնում նախաստորագրման և Հայաստանում ընթացող քարոզարշավի միջև այն առումով, որ հանրության կողմից դա կգրանցվի որպես Հայաստանի իշխանությունների որոշակի նվաճում: Սակայն կան առավել պեսիմիստներ, որոնք անգամ կարծում են, որ այս քարոզչական քայլից հետո ՀՀ իշխանությունները կարող են չստորագրել համաձայնագիրը, ինչպես տարիներ առաջ տեղի ունեցավ` երեքուկես տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանը շեշտակիորեն փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը` անդամակցելով Մաքսային միությանը: Կկրկնվի՞ նույնը այս դեպքում... Միանշանակ բացառել, կամ հաստատել, որ այն կստորագրվի անպայման` ոչ ոք չի կարող: Բայց պարզ է մեկ բան. Հայաստանը չի կարող խայտառակվել երկրորդ անգամ: Դա կլինի Հայաստանի իմիջին հասցված ուժեղ հարված, որից Հայաստանը շատ երկար ժամանակ կարող է ուշքի չգալ` մեկուսանալով քաղաքակիրթ աշխարհից: Այս փաստաթղթի ստորագրումն, իսկապես, բխում է Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների շահերից այն առումով, որոշակի ոլորտներում ստանձնելու է որոշակի պարտավորություններ և դրանք պետք է կիրառվեն: Իշխանությունները չեն կարող այլևս բարեփոխումների մասին ելույթներ ունենալ ու «բաժակաճառեր» հնչեցնել, պետք է իրականում աշխատանք կատարվի, որպեսզի եվրոպական չափանիշներին ու խաղի կանոններին համապատասխան ցուցանիշներ արձանագրվեն` առևտրային, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Այնպես որ, մնում է հուսալ, որ իշխանությունն իսկապես գիտակցում է իրավիճակի լրջությունն ամենայն խորությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am