«Россия -24» -ի հատուկ ռեպորտաժը Հայաստանի մասին

Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի  ավանդույթներն ու ձեռքբերումները, հոգևոր ու նյութական ժառանգությունը, յուրօրինակ բնությունը, մայրաքաղաք Երևանի և զբոսաշրջային կենտրոնների կոլորիտը.15 րոպե հատուկ ռեպորտաժը «Россия -24»-ի եթերում պատմում է  Հայաստանի ողջ հմայքի մասին: Ռեպորտաժի հեղինակ Անտոն Բորիսովը Մոսկվայի օդանավակայանից Երևան է ուղևորվել ՌԴ  քաղաքացիների համար նախատեսված ներքին անձնագրով:Հնագույն եկեղեցիներ, որոնցից 8-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում են, գորգագործություն, որը Հայաստանում սկիզբ է առել դեռ մեր թվարկությունից առաջ, 6 000 տարվա հնության գինեգործական համալիր, որը գտնվել է Արենիի քարանձավում և վկայում է, որ Հայաստանը գինեգործության բնօրանն է եղել, այս ամենի կողքին՝ միջազգային կրթական կենտրոններ, որտեղ ինովացիոն կրթություն են ստանում երեխաներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներ, ժամանակակից հյուրանոցներ, ռեստորաններ, զբոսաշրջային կենտրոններ ,պատմում է հեղինակը: Լավաշի և արևահամ ծիրանի հայրենիքում ռուս լրագրողը բազմաթիվ այլ բացահայտումներ է արել: Հռոմից ավելի հին Երևանը թղթակցին ներկայացել է վերակառուցված Կասկադով ու այնտեղ գտնվող ժամանակակից արվեստի թանգարանով, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համեղ ուտեստները մատուցող ռեստորաններով: Լրագրողը պատմել է, որ կրթական համակարգը բարեփոխելուն ու զարգացնելուն զուգընթաց, Հայաստանում ձեռնարկվում են քայլեր՝ միտված արտադրության ու առևտրաշրջանառության ծավալի աճին, ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուն: Այս ամենի մասին ռեպորտաժում խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և կարծիք հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում առևտրատնտեսական նոր ակտիվություն կլինի: Անտոն Բորիսովը ներկայացրել  է նաև Հայաստանի տնտեսությունը ,որը այն երկիրն է, որտեղ պահպանվում են ավանդույթները և ստեղծվում են նորերը:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am