Եթե Սամվել Բաբայանը բերել է «Իգլա», ուրեմն հալալ լինի. Վահան Բադասյան. «ՀԺ»

Եթե ընդունենք, որ իսկապես, Ս. Բաբայանը «Իգլա» է ներմուծել ու պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել, արդյո՞ք նա այն մարդն է, որը չէր մտածի, որ անվտանգության ծառայությունները դա կբացահայտեն: Չէ՞ որ ինքը, որպես ՀՀ-ում քաղաքական գործունեություն իրականացնող, որպես իշխանություններին դեմ կանգնած, ընդդիմադիր դաշինք ղեկավարող, ավելին՝ Սերժ Սարգսյանի հետ հնուց խորը տարաձայնություններ ունեցող գործիչ, գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Նրա ամեն քայլը, ամեն խոսակցությունը հսկվում է: Նման պայմաններում նա ինչպե՞ս պետք է պլանավորած ահաբեկչությունը ավարտին հասցներ: «Դա աբսուրդին շատ մոտ բան է, եւ չեմ հավատում, որ պատերազմի ժամանակ արդյունք ունեցող, պետական մտածելակերպ ունեցող հրամանատարը կարող էր սեփական երկրում զենք կիրառեր»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Վերջինս համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, Բաբայանին ձերբակալելով, պարզապես ճնշում են գործադրում նրա ղեկավարած ՕՐՕ-ի նկատմամբ: «Այո, նա իրականում այդ դաշինքի ղեկավարն էր: Եվ ճիշտ չէ, որ ասում են, թե ստվերային կերպով է ղեկավարում»,- ասաց նա: Բադասյանը գտնում է, որ ՕՐՕ-ն ընտրություններին մասնակցող այն ուժն էր, որի վրա իշխանություններն ազդեցություն չունեին, եւ որը Սերժ Սարգսյանի հետ որեւէ պայմանավորվածություն չուներ: Ու այդպիսով վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար: Եվ որպեսզի հնչեղ լիներ Ս. Բաբայանին ձերբակալելը կամ ՕՐՕ-ին ճնշելը վատ չընդունվեր, Վ. Բադասյանը կարծում է, որ հորինեցին այդ ամենը: Իսկ ինչ վերաբերում է «Իգլա» զենիթահրթիռային համալիրին, ապա, Բադասյանի խոսքերով՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հայկական բանակը զինտեխնիկայի պակաս ունի: «Այսօր ամեն մեկն էլ, ով նման կալիբր ունի, փորձում է զինտեխնիկա գտնել: Մեկը ես, վերջին մեկ տարվա մեջ միջամտել եմ, որ զենք-զինամթերքի ներկրում լինի: Եվ եթե Ս. Բաբայանը փորձել է «Իգլա» ձեռք բերել, միգուցե նույնն էլ նա է արել, քանի որ դրա կարիք կա: Եվ եթե բերել է, ուրեմն հալալ լինի»,- հայտարարեց Բադասյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am