Րաֆֆի Հովհաննիսյանը` Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցության մասին

«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ – Պարոն Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյանի հեռանալը «Ժառանգությունից» եւ նոր կուսակցության հիմնումը «Ժառանգության» եւ նրա ձեւավորած դաշինքի էլեկտորատի վրա կազդի՞, թե՞ ոչ։ – Նախ, եթե պետք լինի, ապրիլի 3-ից հետո ես կպատասխանեմ այդ հարցին, կարիք չկա հիմա շատ խորանալ։ «Ժառանգությունը», գիտե՞ք, էլեկտորատի կամ տոկոսների հետեւից չի ընկնում, մենք ազատ քաղաքացիների դպրոց ենք եւ շատ հպարտ ենք մեր նոր ծիլերով, մեր միջին եւ երիտասարդ սերունդներով։ Մեր արմատները շատ զորեղ են։ Երբ որ տարբեր ժամանակներում մարդիկ որոշեն թե՛ միջանձնային հարաբերությունների պատճառով, թե՛ շատ պրակտիկ պատճառներով՝ պատգամավոր դառնալու համար, թե ինչ-որ այլ պատճառով նոր նախաձեռնություն ստեղծելու նպատակով հեռանալ, առանձնանալ, ցավում ենք, բայց համարում ենք դա շատ բնականոն, որովհետեւ նրանք ավարտել են «Ժառանգության» դպրոցը, մեր դպրոցը։ Ես բարին եմ մաղթում բոլոր նրանց, որ իրենք կարողանան ծառայել նաեւ մեր պետությանը եւ մեր քաղաքացիներին, ինչպես արել են անցյալում։ Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այն մնում է ուժեղ, ազատ քաղաքացիների դպրոց, եւ դուք մեր մեթոդաբանության մեջ չեք տեսնի ոչ մի փոփոխություն։ – Համագործակցության հավանականություն տեսնո՞ւմ եք իր հետ ապագայում։ – Եթե բոլորը մնում են հավատարիմ «Ժառանգության» բուն սկզբունքներին, այո։ – Բայց Փոստանջյանն ասում էր, որ հենց «Ժառանգությունը» չի մնացել հավատարիմ իր սկզբունքներին։ – Ես չեմ պատասխանի իր ասածներին, ես իմ ասածն եմ ասում, որ ցավում եմ, որ ինքը լքեց։ Ինքը կարող է ներկայացնել իր պատճառները՝ ինչպես ինքն ուզում է, եթե հարկ լինի, ապրիլի 3-ին ես կարող եմ ավելին խոսել, բայց ներկա դրությամբ եւ ընդմիշտ ես հպարտ եմ իր գործունեությամբ, ինքը հրաշալի քաղաքացի է, լավ մայր, եւ հույս ունեմ, որ ինքը կշարունակի իր քաղաքացիական, քաղաքական գործունեությունը, ինչպես որ եղել է։ Ինքը եղել է Մարտի 1-ին հենց ճակատում Անահիտի եւ Արմենի հետ, ով կանգնել է քաղաքացու եւ ոստիկանի միջեւ եւ հայ մարդու կյանք է փրկել։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am