ՀՀԿ-ական տնօրենների սկանդալային ձայնագրությունների բացահայտման դեպքով ուսումնասիրություններ են սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը նախընտրական լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը երեկ ապացուցվեցին կոնկրետ փաստերով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է Երեւանի եւ ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել  հավաքագրվող ցուցակների մասին: 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, եւ միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել: Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»: Մինչդեռ,«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ նրանք հենց աշխատանքային ժամին են կուսակցական աշխատանքի ներգրավված եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կատարվածի առթիվ ուսումնասիրություններ են սկսել ՀՀ գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, ԿԳՆ-ն: Իսկ սկանդալի կիզակետում հայտնված տնօրեններին հրահանգվել է այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ: Նկատենք՝ ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից, մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլեւ առաջիկայում ջրից չոր դուրս կբերեն իրենց անդամներին: Անկախ ամեն ինչից, այս ընտրությունները կառանձնան իրենց այլանդակություններով՝ սկզբում նախընտրական բախումներ, հիմա էլ՝ վարչական ռեսուրսի կիրառում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am