Վարչապետը տրամադրված է

Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանականերում այսօր Աջափնյակ համայնքում էր:Երկիրը ճիշտ զարգանալու համար Կարեն Կարապետյանն իր առաջարկն ուներ :Մեր զինվորական հրամանատարներն իրենց գործն արել են, պետք է քաղաքացիական հրամանատարներն իրենց գործը կատարեն,ասում է նա. «Մի բան հստակ է` մեր քաղաքացիական հրամանատարներն ունեն զինվորական հրամանատարների հանդեպ պարտք, որը փոխհատուցել է պետք»։ «Մենք այսօր ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունենք։ Մենք շատ դեպքերում իրարից կարող ենք նեղանալ ու այնպիսի՜ հարցերի վրա աժիոտաժ սարքել, բայց մենք չափազանց պետք է ուշադիր լինենք այնպիսի իրադարձությունների հանդեպ, որոնք կարող են մեր երկիրն ապակայունացնել»,-ասաց նա: «Երջանիկ երկրների մեջ որևէ անգամ չի մտել նավթի, գազի բնական պաշարներ ունեցող երկիր, այլ մտել են այն երկրները, որոնք ունեն ստեղծագործ մարդիկ։Գրքերից մեկում կարդացել եմ, որ դա կոչվում է ռեսուրսային անեծք։ Չեմ ասում` լավ է, որ մենք բնական ռեսուրսներ չունենք, բայց մեր ամենամեծ պոտենցիալը մարդն է»,տեղեկացրեց վարչապետը: Այս 6 ամվա ընթացքում կատարել ենք խորը և անկողմնակալ ախտորոշում ու գիտեն` ինչպես լուծել երկրի առջև ծառացած խնդիրները,ասաց նա դավթաշենցիներին : «Այն բարեփոխումների ծրագիրը որ ներկայացնում ենք, առանձնանում է երեք հատկանիշով` հավակնոտ է, պրագմատիկ, և այն թիմը, որը դա իրագործելու է, ունի կամք և հարկ եղած դեպքում` կոշտություն՝ այն իրագործելու համար»,վարչապետի գնահատականն է:   Նա ընտրողներին կոչ արեց իրենց ծրագիրը համեմատել մյուս ուժերի ծրագրի հետ, որտեղ, ըստ նրա միայն քննադատություններ են ու իրենց ծրագիրն ավելի իրատեսական է. «Տրամադրված ենք առնվազն 2018 թվականին աշխատավարձերի և կենսաթոշակների խնդիրները վերանայել»:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am