Լրջանալու պահը

Մեկ դար առաջ բոլշեւիկների եւ անոռուգլուխ կառավարման միջոցով հանձնեցին երկիրը։ Հիմա հանրապետականի՝ մեր փողերից ռոճիկ ստացող ու մեր դպրոցներին տիրող այս գործակալական ցանցով են վարի տալիս երկիրը, մի քանի անգամ համառորեն փորձում են ու չի ստացվում լրիվ կործանել պետությունը, շատ աներեսն է Հայաստանի հանրապետությունը, փաստորեն։ Սա հանրապետականի ընտրվելու համար աշխատողների եւ աշակերտաց ծնողների ցուցակները հավաքող ու շեֆին ղրկող տնօրեն աշխատող գործակալների մի մասի լուսանկարն է։ Եթե այդպես սիրում եք հանրապետականին եւ խեռժիկին նորա, ինչու եք մեր փողն ուտում ու երեխա փչացնում, ելեք գնացեք իրենց տան հացը կերեք, գնացեք շտաբներում աշխատեք։ Պարտադիր մենք պիտի վճարե՞նք, կրակն ե՞նք ընկել ձեռներդ, հանրապետականի ձեռը քարի տակ է՞։

Միլիոնավոր դոլարի վարկեր ու դրամաշնորհներ է վերցրել իշխանությունը կրթության համակարգը բարեփոխելու համար, ահա բարեփոխված կրթական համակարգը, իսկ վարկերը բոլորիս վզին է։ Նախարարը պիտի կռահի, որ իր կուսակցությանը գցում են հենց հիմա, իր եւ իր ընկերների աչքի առաջ, կամ պտի կռիվ վարի սրա դեմ կամ՝ հրաժարական տա, եթե ինքը չէ կազմակերպիչը։ «Ես տեղյակ չեմ եղել» սյուիտը այստեղ չի անցնի, զի մեր դռան ճռռացող ծխնին է վաղուց տեղյակ, այս ամենին։ Անկախ նրանից իշխանություն կփոխվի, թե չի փոխվի, այս ապացույցի փաթեթը, որ ստացանք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անմարդկային չարչարանքի շնորհիվ, վկայում է, որ ընտրությունների արդյունքները անվավեր են, չեն կարող հուսալի լինել։ Որովհետեւ ոչ ոք չի պարզել ու չի կարողանալու պարզել այս այլանդակության ազդեցության չափը Մուկուչյանի գրասենյակի հաշվելիք քվեների վրա։ Բոլորի նկարները եւ կենսագրականները մեկ-մեկ հրապարակվելու են, ու կոչ եմ անելու բոլորին՝ իրենց գործերում, այս հիմնարկների հետ հարաբերություններում, իշխանության հետ հարաբերություններում հաշվի առնել ինչպես այս ապացույցներն ընդհանուր առմամբ, այնպես էլ յուրաքանչյուր վնասատուի անձը՝ անհատապես։ Պաչում եմ կսկուծ։) Լևոն Բարսեղյանի գրառումը

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am