«Սեյրան Օհանյանի կողմից ընդդիմադիր գործունեություն սկսելը «շատ սխալ է». Կոմանդոս. «Ազատություն»

«Ազատությունը» զրուցել է Շուշիի ազատaգրման գործողության հրամանատար, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ․ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Կոմանդոսը, ով նաև Բաբայանի մարտական ընկերն է, ասաց, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար, և որ այդ անցանկալի իրադարձությունն ուրախացնելու է մեր հակառակորդին՝ ադրբեջանցիներին։ «Ազատություն»․ – Պարոն Տեր-Թադևոսյանը, Դուք սովորաբար չեք ներգրավվում քաղաքական գործընթացներում, այս անգամ ի՞նչը Ձեզ ստիպել ներգրավվել քարոզարշավում և ուղեկցել իշխող Հանրապետականին: Տեր-Թադևոսյան․ – Ես շաբաթը մի անգամ, երկու անգամ եմ գնում, շաբաթ-կիրակի: Հիմի կտենաք քանի հոգի այնտեղ կսպասեն, մեր ազատամարտիկները․․․ Երբ Վիգեն Սարգսյանի հետ ծանոթացա, ես հասկացա․․․ Ինքը զինվորական չի, իրան դրել են զինվորական ղեկավարություն: Բայց մի քանի անգամ հանդիպելուց, զրույցելուց հետո ես հասկացա, որ իր ղեկավարությամբ մեր բանակը ավելի կուժեղանա: Նրա աշխարհայացքն ավելի լայն է, ասածները ոնց որ թե ռեալ են: «Ազատություն»․ – Սեյրան Օհանյանն այդպիսին չէ՞ր։ Տեր-Թադևոսյան․ – Սեյրան Օհանյանը իրա գործողություններն ունի: Ես իրա բացասական կողմերը չեմ իմանում, բայց դրական կողմերը կարող ասել՝ իրա հերոս կերպարը 16 թվին [ապրիլյանի պատերազմի օրերին] ինքը ցույց տվեց: Ինքը զինվորի դերը բարձրացրեց: Հիմա Վիգեն Սարգսյանը ուզում է մի քանի փոփոխություններ անել, մեծ փոփոխություններ, որ ռեալ են: Ես էլ ոնց որ թե ուզենամ կողքը կանգնեմ, իմ փորձը փոխանցեմ: «Ազատություն»․ – Այսինքն Դուք Վիգեն Սարգսյանի կողքին են կանգնել զուտ բանակին աջակցելու նպատակո՞վ: Տեր-Թադևոսյան․ – Բանակով՝ հա: Ես դեմ եմ, որ զինվորականները քաղաքականությամբ զբաղվեն: «Ազատություն»․ – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է իշխող Հանրապետականի նախընտրական ցուցակը: Դուք սա ճիշտ համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ մտահոգություններ կան, որ Վիգեն Սարգսյանի ներգրավվածությունը քարոզարշավում կարող է ըստ էության քաղաքական գործընթացների մեջ ներքաշել բանակը: Տեր-Թադևոսյան․ – Բանակը պետք է քաղաքականության մեջ չզբաղվի: «Ազատություն»․ – Հիմա քաղաքականության մեջ ներքաշված չէ՞ բանակը: Տեր-Թադևոսյան․ – Ո՞նց է զբաղվում․․․ Ասենք, ես նախարարի հետ գնում եմ, մի անգամ մի զորամաս մտե՞լ ենք, մի զինվորի հետ խոսացե՞լ ենք․․․ Թող մեկը ասի, որ Արկադի Իվանիչը ու նախարարը [կոչ են արել] Հանրապետական կուսակցությանը քվեարկեք․․․ Տենց բան չկա: Մենք մեր ազատամարտիկների հետ ենք հանդիպում: Էդ քարոզչությունը բանակում չի գնում: Առաջ սաղը գնում էին բանակ: Ես ընտրություն չի եղել բանակի մեջ, որ չմասնակցեմ: Մեզ ուղարկում էին շտաբից, մենք գնում էինք․․․ սաղին ասում էինք՝ ՀՀՇ-ից ենք, առաջ ՀՀՇ-ից էինք, հետո չեմ իմանում ումից ենք․․․ «Ազատություն»․ – Ասում էին ի՞նչ՝ որ պետք է ընտրեք ՀՀՇ-ի՞ն: Տեր- Թադևոսյան․ – Չէինք ասում՝ անպայման, բայց աշխատում էինք զինվորների հետ: «Ազատություն»․ – Քանի՞ քաղաքական ուժի համար եք գնացել, ասել, որ պետք է ձայն տան: Տեր-Թադևոսյան․ – Ինչքան ծառայել եմ, այդքան էլ գնացել եմ: «Ազատություն»․ – Հանրապետականի համար էլ եք ասել: Տեր-Թադևոսյան․ – Հանրապետականի համար չեմ գնացել, չեմ հասցրել: «Ազատություն»․ – Դուք հետևո՞ւմ եք Ձեր մարտական ընկերոջ՝ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը: Նա նշում է, որ իշխող Հանրապետականը պետք է հեռանա, արատավոր համակարգը, որը ստեղծել է հենց Հանրապետականը, պետք է վերացվի: Եվ նա խոստանում է՝ որ գա իշխանության, բոլոր այդ խնդիրները լուծելու է: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա ընդդիմադիր գործունեությունը այս փուլում: Տեր-Թադևոսյան․ – Հիմա մենք պատերազմական ժամանակում ենք, ու պատերազմի ժամանակ այդպիսի քայլերը, իմ կարծիքով․․․ չի կարելի այդպիսի հարցեր դնել՝ պետությունը պետք է փոխվի, սրանք պետք է հեռանան: Քաոս կլինի․․․ Հիմա մարտական գործողություն է գնում առաջին գծում, մենք մարդիկ ենք կորցնում: «Ազատություն»․ – Այսինքն սխալ էր, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր գործունեություն սկսեց: Տեր-Թադևոսյան․ – Իմ կարծիքով, շատ սխալ է: Ինքը իրավունք չուներ այս ժամանակին այդպիսի գործունեություն անել: «Ազատություն»․ – Սեյրան Օհանյանին սատարում են բազմաթիվ ազատամարտիկներ, ձեր մարտական ընկերները, որոնք այժմ գտնվում են կալանավայրում՝ «Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը: Տեր-Թադևոսյան․Ադինոկի վոլկը (Միայնակ գայլը՝ Արայիկ Խանդոյանը) չկա՞․․․ «Ազատություն»․ – Ինչպես եք գնահատում, որ ձեր մարտական ընկերների միավորում է տեղի ունեցել Սեյրան Օհանյանի շուրջը, որոնք փորձում են իշխանափոխության հասնել: Տեր-Թադևոսյան․ – Ես Ձեզ հետ համաձայն չեմ: Դուք կարող եք մի անգամ մասնակցել, տեսնել քանի ազատամարտիկ, ինչ խմբերից, ինչ հրամանատարներ մեր կողքը կանգնած են: «Ազատություն»․ – Ձեր գնահատականը ՊՊԾ գնդի գրավմանը ո՞րն է․․․ Տեր-Թադևոսյան․ – Ադինոկի վոլկը մեր տանն էր ապրում, մենք միշտ զրուցում էինք ու դրա մասին խոսք չկար: Բայց կար խոսք, որ չի կարա սաղ Հայաստանը աշխատի, ու մի քանի տոկոս մարդիկ գան, ղեկավար դառնան ու իրանց մասին մտածեն, հիմա պետք է ժողովրդի մասին էլ մտածել: Սրա մասին քանի տարի խոսացել ենք․․․ Բայց մենք էլի կռվի մեջ ենք, մենք ունենք թշնամի, ու ներսում զենք են վերցնում, ծառայող մարդկանց, իրար դեմ զենք են վերցնում, ես դա չեմ ընդունում: Շատ մեծ սխալ եմ համարում [ՊՊԾ գնդի վրա հարձակումը]: «Ազատություն»․ – Ձեր տա՞նն էր բնակվում մինչև այդ դեպքը Միայնակ գայլը: Տեր-Թադևոսյան․ – Հիմա էլ էրեխեքը իմ մոտ են: Իրանք տեղ չունեն․․․ էրեխեքը թող սովորեն: «Ազատություն»․ – Անակնկա՞լ էր Ձեզ համար նրա քայլը: Տեր-Թադևոսյան․ – Չէի սպասում իրանից: «Ազատություն»․ – Ինչպիսի՞ ճակատագիր է իրենց սպասում: Տեր-Թադևոսյան․ – Սաղ մտածում են, կարող ա իրենց ազատեն: Տենց բան չի լինի․․․ Եթե իրենք օրենքի առաջ չպատասխանեն, հետո տասնյակ դեպքեր կլինեն:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am