Սերժ Սարգսյանը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Սերժ Սարգսյանը: «Խոսքն այս դեպքում հավաքական օգուտի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերի արդյունքում: Մեր դիրքորոշումն այսպիսին է, ու որքան արագ ընթանա ՀԱՊԿ-ի ադապտացիան ժամանակակից իրականությանը, այնքան ավելի լավ կլինի կազմակերպության բոլոր անդամների համար»,- ասել է նա:Հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, դրա համար մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»: Նա հավելել է, որ Հայաստանը ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է այն տարածքներից, որտեղ գործունեություն է ծավալում «Իսլամական պետություն»-ը: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անուղղակի կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ «Իսլամական պետության» գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրները ներկայացնող շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ռազմական փորձ ունեն, ովքեր դիմում են բարբարոսական մեթոդների և կարող են լրացուցիչ բ արդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունությունը պահպանելու գործում: Մենք, ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում լսում ենք արաբերեն խոսակցություններ և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռացել են Մերձավոր Արևելքից, ներգրավվում են մեր տարածաշրջանի հակամարտություններում: Սա, իհարկե, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում շատ այլ սպառնալիքներ ևս կան, դրանք շատ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am