ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն աջակցում է՞ ՀՀԿ-ին

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին է հղել հետեւյալ նամակը. «24 մարտի 2017թ. Պարոն Ժոզեֆ Դոլին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահին Բրյուսել Հարգելի պարոն նախագահ, Իշխող Հանրապետական կուսակցությունը հանրային հեռուստատեսությամբ եւ այլուր լայնորեն տարածել է հայերեն հնչյունավորված տեսաերիզ՝ Ձեր դիմապատկերով, որտեղ ենթադրաբար հաղորդվում են Ձեր աջակցությունն ու հաջողության մաղթանքը ՀՀԿ-ին եւ իրենց բոլոր թեկնածուներին՝ առաջիկա ընտրություններում: Եթե դա չի համապատասխանում իրականությանը, ես ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար եւ Ձեր ասածը ճշգրտելու նպատակով կոչ եմ անում Ձեզ անհապաղ տեսագրել երկրորդ տեսաուղերձը՝ այս անգամ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցությանը եւ դաշինքին, որին մաս է կազմում «Ժառանգությունը»: Եթե, այնուամենայնիվ, Ձեզ վերագրված խոսքերի թարգմանությունը ճիշտ է, ես պետք է հարցնեմ՝ արդյոք դրանք արտահայտում են ԵԺԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումը, թե՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտավոր եմ նաեւ հավելել, որ Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է եւ ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Միջամտությունն ինքնին, ինչպես նաեւ Ձեր հաղորդագրության բովանդակությունը, ամոթալի են Եվրոպայի ու ԵԺԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր եվրոպական քաղաքակրթության հնագույն ակունքներից մեկը հանդիսացող Հայաստանում ցանկանում են քարոզել եվրոպական արժեքներ եւ կերտել եվրոպական տիպօրինակի պետություն ու հասարակություն մեր երկրում: Մի շարք հաստատուն ժողովրդավարական սկզբունքներ, ինչպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունն ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը թվարկելուն զուգահեռ, Դուք, փաստորեն, Ձեր զորակցությունն եք հայտնում այդ նույն կուսակցությանը (եւ նրա նախագահին), որը պատասխանատու է ընտրությունները կեղծելու, օրենքն ընտրողաբար եւ անիրավաբար՝ սեփական հայեցողությամբ կիրառելու համար, կոռուպցիայի, իշխանության չարաշահման ու վերից վար շահերի բախման, հանրային կյանքի բոլոր ոլորտների գործունեության կուսակցապետական մենաշնորհացման, դատական համակարգը բացարձակապես իրենց քմահաճույքներին ծառայեցնելու, իրենց քաղաքական կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու, խղճի եւ սահմանադրական քաղաքացիական այլ գործողություններ իրականացնելու ազատությունների իրացման առնչությամբ քաղաքացիներին հալածելու եւ բանտարկելու համար: Ցանկը երկար է: Մեկ անգամ եւս, եթե հաղորդագրությունն իսկապես Ձերն է, այն ինքնին վերածվում է եվրոպական բարոյական եւ իրավական հենանիշերի աղաղակող ինքնախախտման, էլ չասած, թե այն ինչպես է կոպտորեն ոտնահարում եւ վնասակար ու կողմնակալ հատվածապաշտական ազդեցություն թողնում բուն ընտրական գործընթացի, ընթացող քարոզարշավի եւ դրա վերջնական արդյունքի վրա՝ լինեն դրանք վերջապես մաքուր, թե եւս մեկ անգամ կեղծված: Ես հուսով եմ, որ վերը շարադրվածը պատշաճ կերպով կնշվի տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում Ձեր սեփական զեկույցներում: Դուք «Ժառանգությանը» չէ, որ արհամարհում եք: Դուք արհամարհում եք հայաստանյան ընտրողին, քաղաքացիական հասարակությանը, ԵԺԿ-ին եւ իր իսկ արժեքային համակարգը, այն ամենի բնորոշումն ու իմաստը, ինչը հայտնի է եղել մեզ՝ որպես Եվրոպա: Հարգանոք՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Երեւան»

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am