Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մեզ ձերբակալելու են. Ազատամարտիկների դաշինք

«Նրանք համոզված են, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական նկատառումներ ուներ:Մեր  մարտական ընկեր Սամվել Բաբայանը երբեք չէր կարող իր երկրի համար որեւէ վատ բան անել:Մարդիկ մեզ վստահում են, եւ մեր դիրքերը թուլացնելու համար նման քայլ արեցին: Սա ոչ միայն Սամվել Բաբայանին է ուղղված, այլեւ ՕՐՕ դաշինքին: Եթե անգամ տեռորիստական ակտ էր պատրաստվում, նրանք կասեցրեցին դա, կարող էին սպասել ու բարձրաձայնել ընտրություններից հետո, բայց իրենց հիմա էր պետք», – ասում է Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը: Հարցին՝ ինչու հենց Սամվել Բաբայանը և ինչ է փոխվում նրա ձերբակալությունից հետո դաշինքի մոտ, նա նշեց, որ դեռ Ջրառատի դեպքերից հետո Բաբայանը համարվում էր առաջնահերթ թիրախ, նրան փորձում էին ներկայացնել, որպես դաշինքի ստվերային առաջնորդ: «Սա խոսում է իշխանության վախի մասին: Մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը, ու հասցնելու ենք հաղթական ավարտի»,-ասաց նա: «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանվել Եղիազարյանն էլ կարծում է, որ Սամվել Բաբայանին ձերբակալել են  մարդկանց ճնշելու համար. «Հանրապետականը պետք է կեղծի ընտրությունները ու վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք է ձերբակալի Արցախի հերոսին: Բաբայանին կալանավորում են, որ ասեն՝ Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր: Սա զգուշացում է, որ բոլորիդ կալանավորելու եմ: Որ ընտրություններից հետո ոչ ոք փողոց դուրս չգա»: Ազատամարտիկը վստահ է, որ իշխանությունները խուճապի մեջ են . «Երբ բոլոր բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, ուրեմն ռեժիմի վերջը եկել  է»: «Հետաքրքիրն այն է, թե «Իգլան» Սամվել Բաբայանի ինչին էր պետք: Ինձ թվում է դրա տակ ուրիշ բան կա: Ըստ մամուլի ամսի 27-ին պատրաստվում էր տեռակտ: Բաբայանի վրա աշխատանքներ տարվում էին արդեն վեց ամիս: Օհանյան Սեյրանին էլ վախեցնում էին, մեզ էլ բայց վախենալ չկա, մենք մեր վախը պատերազմի ժամանակ առել ենք: Բաբայան Սամվելն այն մարդն է, որ իր կյանքը կտա տարածքների համար, նա չի ուզում Ղարաբաղը տեսնել նսեմացած և Ադրբեջանի կազմում: Նրան ամենաշատը թուրքերն են ատում: Մերոնք աջակցում են սրանով թուրքերին և իրականցնում են նրանց երազանքը»,-իր հերթին ասաց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը: «Մենք ուժեղ իշխանություն չունենք, մեր ընդդիմությունն է միշտ թույլ եղել: Իսկ հիմա նրանք տեսել են, որ ընդդիմությունը ուժեղ է, դրա համար էլ ցայտնոտի մեջ են ու տեղի են ունենում այս բոլոր իրադարձությունները»,- հավելում է մեկ այլ ազատամարտիկ  Սմբատ Հակոբյանը: Սոնա Դավթյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am