ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ (տեսանյութ)

Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ: Մասնավորապես, մենք սկսեցինք զանգահարել հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին: Ամենը Հանրապետականի համար Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ): Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը՝ տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»): Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով: Ցուցակների ծավալները տարբեր են: Միջինում դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի: Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղավ տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունեց, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն: Մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու թաղապետարաններ Մարզերում, որպես կանոն, ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ (հաճախ տնօրենները նշում էին կոնկրետ պետերի անուն-ազգանունները) ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ): Սակայն կային և տնօրեններ, ովքեր հպարտությամբ նշում էին, որ իրենք ցուցակները միանգամից փոխանցել են թեկնածուների շտաբներ (օրինակ՝ «Սասի Արտակի»՝ Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի և այլն): Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտրողների հետ «աշխատել» են նաև տարածքային թեկնածուների մասով, տնօրեններից շատերը հաստատելով տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ: Այդ թվում՝ Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սերյան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները: Զավեշտալի դեպք եղավ կապված Վեդի քաղաքի հետ, որի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ ետ զանգեց և ասաց, որ ցուցակները դպրոցներից ինքն է հավաքել ու հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգնել: Հարկ է նշել, որ բոլոր զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, գրեթե բոլոր դեպքերում, դպրոցների աշխատանքային (քաղաքային) հեռախոսահամարներին: Չոր արդյունքներ Ընդհանուր առմամբ, մենք զանգահարել ենք գումարային 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունեցին ցուցակներ հավաքագրելու փաստը: Տնօրեններից միայն մի քանիսը ասացին, որ «դպրոցը ապաքաղաքական է»: Տնօրեններից մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Իսկ տնօրեններից մեկը ցուցակը փոխանցել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը: Դատելով մեզ հետ զրուցած տնօրենների խոսքերից,  վարչական ռեսուրսների չարաշահման այս բուրգում ներգրավված են բոլոր մարզպետարանները (բացառություն են դաշնակցական մարզպետները), Երևանի համարյա բոլոր վարչական շրջանների աշխատակազմերը և բազմաթիվ քաղաքապետարաններ: Առավել հետաքրքիր ձայնագրությունները՝ տեսանյութում: Հ.Գ. Նշենք, որ թեև մենք տնօրենների հետ խոսելիս սխալ ենք ներկայացել և առանց նախազգուշացնելու ձայնագրել ենք խոսակցությունները, սակայն այդ կերպ մենք չենք խախտել ՀՀ-ում գործող օրենսդրությունը: Իսկ այդ քայլին գնացել ենք որպես ծայրահեղ միջոց, քանի որ այս աշխատանքը իրականում պետք է անեն իրավապահները՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական հնարավորությունները: Մենք հրապարակում ենք միմիայն ցուցակներ հավաքագրելու փաստը ընդունած տնօրենների հետ մեր խոսակցությունների ձայնագրությունները՝ որպես վերոգրյալի ապացույց: Մենք չենք հրապարակի այն 22 տնօրենների հետ խոսակցությունների ձայնագրությունները, որոնք մեզ հետ զրույցներում չեն ընդունել ցուցակներ հավաքագրելու փաստը: Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ  Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am