Գնդակը ձախ ունքից մտել է ու գլխի կեսը տարել. Սահմանին վիրավորված 19-ամյա զինվորին օգնություն է հարկավոր

Փետրվարի 8-ին Մարտակերտի դիրքերում հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի ընտանիքին օգնություն է հարկավոր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կորյունի հայրը՝ Կամո Կիրակոսյանը պատմեց, որ տղան բանակ է զորակոչվել 2016թ-ի հուլիսի 28-ին՝ Ճամբարակի զինկոմիսարիատից. «Մենք ընտանիքով ՌԴ-ում էինք, տղաս 6 ամսվա ծառայող էր, 7-րդ ամսում՝ փետրվարի 8-ին, ինքը պոստում ա լինում, թուրքը կրակ ա բացում, զինվորներից մեկը մահանում է, իմ տղաս էլ գլխից ծանր վիրավորվում: Գնդակը ձախ քունքից մտել էր ու գլխի մի մասը տարել երեխուս»: Հոր խոսքով՝ տղային Մարտակերտում անմիջապես վիրահատել են, մեկ օր մնացել է Ստեփանակերտում եւ հաջորդ օրն իսկ տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մարտի 9-ին Մուրացանից դուրս է գրվել. «Տղաս 8 օր կոմայի մեջ է եղել , հիմա չի կարողանում խոսել, աջ ձեռքն ու ոտքը թույլ են, գրեթե չի զգում, ձախ աչքն էլ չի տեսնում, մենակ գլխով հասկացնում է»,-ասաց զինվորի հայրը: Կորյուն Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից հետո մինչ օրս ՊՆ-ից որեւէ մեկը իրենց չի այցելել եւ չի հետաքրքրվել զինվորի առողջական վիճակով. «Մենակ քաղաքապետն ա 30 հազար դրամ տվել ու մարզպխետը 50 հազար, ոչ ոք դաժե զինվորական կողմից չի հետաքրքրվում իրենց զինվորի մասին, մեկ շաբաթ է, ինչ տղաս իմ պահանջով վերականգնողական բուժում է ստանում Կարմիր Խաչի կենտրոնում»: Զինվորի հայրը դեպքից 10 օր անց նամակ է հանձնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել: Հոր խոսքով, մեկ ամիս շարունակ իրենք Երեւանում բնակարան են վարձակալել, որ մոտ լինեն տղային, բայց մեկ ամսից ավելի չեն կարողացել մնալ, քանի որ տան վարձը հնարավոր չէր այլեւս վճարել: Հայրը մնում է հիվանդանոցում եւ խնամում տղային, իսկ կինը՝ Կորյունի մայրը, ամեն օր Ճամբարակից գալիս է Երեւան ու հետ գնում Ճամբարակ: «Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը: Զինվորի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Կորյունի ծնողներին՝ 098 50 89 40 եւ 094505827

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am