Օլեգ Եսայանը լավ մարդ է, բայց դա մասնագիտություն չէ

«Փաստ»-ի հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը Ինչո՞վ էր պայմանավորված Օլեգ Եսայանին Բելառուսում ՀՀ դեսպաննշանակելը: – Նախագահ Սարգսյանի հետ ունեցած անձնական լավ հարաբերություններով: Իսկ գուցե Մոսկվայում աշխատած տարիներին ձեռք բերած վաստակո՞վ: – Ես հատուկ չեմ հետաքրքրվել Մոսկվայում նրա կատարած աշխատանքով, բայց շատ բողոքներ լսել եմ: Ես ճանաչում եմ Օլեգ Եսայանին: Լավ մարդ է: Բայց լավ մարդ լինելը մասնագիտություն չէ: Այստեղ մեկ այլ ցավալի հանգամանք եմ ուզում ընդգծել: Այն երիտասարդությունը, որն այսօր աշխատում է այդ համակարգում, տեսնում է, որ դեսպաններ են նշանակվում համակարգից դուրս մարդիկ: Եվ դա տեղի է ունենում նրանց հնարավորությունների հաշվին: Իսկ այն դիվանագետը, որը հույս չունի, որ կդառնա դեսպան, կոտրվում է, չի ցանկանում մնալ այդ համակարգում: Հետո պետք չէ այդ մարդկանց մեղադրել, թե դրսում լավ աշխատանք են գտնում և գնում են: Վերջիվերջո, մենք դիվանագետների դպրոց ստեղծեցինք, փորձեցինքպատրաստել կադրեր, բայց այսօր նրանց ներուժը չենք օգտագործում: – Մենք երբեք լավ դիվանագետների պակաս չենք ունեցել, ու դա միայն այդ դպրոցով չէ պայմանավորված: Անկախության տարիներից ի վեր տարբեր երկրների դիվանագիտական դպրոցներից հրավերներ ենք ունեցել, մեր կադրերին ուղարկել ենք սովորելու: Ուստի ունենք մարդիկ, ովքեր այդ երկրները լավ գիտեն, լեզուներ գիտեն: Չէ՞ որ խնդիրը միայն այն չէ, որ եթե, ասենք, դեսպան ես Ռուսաստանում կամ Բելառուսում, ռուսերեն գիտես, ուրեմն կարող ես յոլա գնալ: Դու հանդիպում ես նաև այլ դեսպանների հետ: Վերջիվերջո, ինֆորմացիայի մեծ մասը դեսպան–դեսպան շփումներից է ստացվում: Հաճախ անգլերենի իմացություն է պետք, տարբեր գիտելիքներ են պետք: Մի խոսքով, երիտասարդներ են պետք: Մարդիկ, ովքեր 40, առավելագույնը` 50 տարեկան են: Պատահական չէ, որ «Դիվանագիտության մասին» օրենքով դեսպան նշանակվելու համար տարիքային սահմանափակում կա: Ակնհայտ է` որքան մարդը տարիքն առնում է, այնքան նրա աշխուժությունը, նպատակասլացությունը նվազում են: Այս պահին Բելառուսի հետ բավականին լարված հարաբերություններ ունենք: Օլեգ Եսայա՞նն էր այն մարդը, ով կարող է դրանք հարթել: – ԱՊՀ երկրների բախտը չի բերում: Այն մտայնությունը կա, թե եթե տվյալ մարդը ռուսերեն գիտի, ուրեմն կարող է դեսպան նշանակվել: Ընդհանրապես չկա այն ըմբռնումը, որ դիվանագիտությունը նույնպիսի, եթե ոչ ավելի, բարդ մասնագիտություն է, որքան գաջ քսելը: Եղբայր, որպեսզի մեկին բերես սվաղ անելու, պետք է տեսնես` էդ մարդը սվաղ արե՞լ է, գաջ քսե՞լ է, էդ արածը ճաք տվե՞լ է, թե` ոչ, հետո որոշես: Գաջ քսողը իր քաշած գաջից է իմացվում: Դիվանագետը իր արած աշխատանքից է իմացվում: ԽՍՀՄ տարիներից մնացած վատ սովորություն է, երբ կուսակցական տարբեր ղեկավարների նշանակում են դեսպան: Թեպետ նման սովորություն կա նաև, օրինակ, ԱՄՆ–ում: Բայց մի կարևոր հանգամանք կա` և ԽՍՀՄ–ի, և ԱՄՆ–ի դեսպանատներում աշխատում է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ: Այսինքն, դեսպանը կարող է լինել բարձրագույն ղեկավար: Մեր դեսպանատներն այդպիսին չեն: Մեր դեսպանատներում 2–3 դիվանագետ է աշխատում: Այսինքն, դեսպանը ինքը պետք է լինի ոչ թե ղեկավար, այլ աշխատող, գործող դիվանագետ: Առավել ևս, որ ինչպես ասում են, դիվանագետը սակրավորի նման է` մեկ անգամէ սխալվում: – Այո, սակրավորի դեպքում միայն ինքն է տուժում, իսկ դեսպանի սխալվելուց մի ամբողջ երկիր կարող է տուժել: Նաև` դեսպանի աշխատանքի արդյունավետությունը դժվարշոշափելի է: Օրինակ, որքա՞ն են բաց թողնված հնարավորությունները: Լավ դեսպանի պարագայում, ասենք, հինգ հնարավորություն կօգտագործեիք, իսկ վատ դեսպանի պարագայում դրանք չեք օգտագործում, ավելին` չեք էլ իմանում դրանց` եղած և կորսված լինելու մասին: Քանի որ հստակ չափորոշիչ չկա` քանի հեկտար վարեց, քանի դետալ տաշեց կամ քանի գոլ խփեց, դա ավելի շատ հեռագնա արդյունքի հարց է, դեսպանի կատարած աշխատանքի ոչ դրականը, ոչ բացասականը այդքան էլ չեն երևում: Եթե, իհարկե, մեծ ձախողումներ չկան: – Ա՞յդ հանգամանքից են օգտվում մեր իշխանությունները` նմանտրամաբանությամբ դեսպաններ նշանակելով: – Մեր իշխանությունը մարդկանց նշանակում է պաշտոնների, այդ թվում` դեսպանի, անձնական հավատարմության չափանիշով: Դա կապ չունի մասնագիտական պատրաստության հետ: Այս պահին կարող եմ առնվազն հինգ հոգու անուն տալ ԱԳՆ–ից, ովքեր փայլուն դիվանագետներ են և կարող են հրաշալի դեսպան լինել, այդ թվում` Բելառուսում: Բայց այդ տղերքին որպես թթվի քար դրել են մի կողմ: Նրանց ասում են` դուք աշխատեք, թող ուրիշներն արդյունքը վայելեն:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am