Այսօր՝ փետրվարի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն ուշագրավ հայտարարություն արեց:
Նա նախ նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընդդիմադիր խմբակցությունն է խորհրդարանում և եթե չեն հայտարարում`«ռեժիմ հեռացիր», չի նշանակում, որ ընդդիմադիր չեն: «Եթե կողմ ենք քվեարկում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք»,-ասաց Բաբայանը:
Բաբայանը ընդգծեց, որ ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակներ չկան: Բաբայանի փոխանցմամբ`իրենք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և անպայման ներկայացված են լինելու խորհրդարանում:
«Ամեն ինչ նորմալ ընթանում է առաջ և լրջորեն պատրաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մենք ասել ենք, որ գլխավոր թեստը լինելու է խորհրդարանական ընտրությունները, որը կլինի անցումային ժամանակաշրջան»,-ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ ԲՀԿ-ն ունի իր ծրագրերը, մոտեցումները թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքականութանն առնչվող հարցերում:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ընդդիմության մասին կարծիքը պետք է փոխվի:
«Հրապարակում գոռալը քաղաքական զինանոցի մի մասն է, որը օգուտ չի տալիս, պետք է նաև իշխանության հետ երկխոսել: Եթե իշխանությանը հայհոյում ես, նա էլ կհայհոյի»,- ընդգծեց Մելքումյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, թե քաղաքական վերադասավորումներ են գնում և՛ իշխանական համակարգում, և՛ ընդդիմադիր դաշտում:
«Իհարկե, ոչ իշխանական ուժերում էլ կգնան որոշակի բյուրեղացումներ, բայց լավ կլինի ծրագրային հենքի վրա լինի: Իսկապես ԲՀԿ-ն էլ գնում է 17 թ-ի ընտրություններին, և, իմ կարծիքով, ամենայն հավանականությամբ, կգնա որպես առանձին քաղաքական ուժ և կունենանք պատկառելի ներկայացվածություն»,-եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
Աստղիկ Ավագյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը