«Իրատես». ՕՐՕ-ի ֆորմալ առաջնորդներն ընդամենը մարիոնետներ են. իսկ ովքե՞ր են նրանց հետեւում

«Իրատես» թերթը գրում է. «Մարտի 15-ից հետո յուրաքանչյուր պահի սպասելի էր Սամվել Բաբայանի ձերբակալությունը, որովհետեւ նրա ստվերային գործունեությունն ուղղված էր երկրի անվտանգության դեմ եւ, մեծ հաշվով, վտանգում էր հենց այն մարդկանց, որոնց շրջապատում Սամոն «հեղինակություն» է: Այն միամիտներից չեմ, որ «հալած յուղի» տեղ ընդունեմ պաշտոնական վարկածն ու միանշանակ հավատամ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» պատմության հետ: Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատարը կապ ունի այս «մութ» պատմության հետ, սակայն, կարծում եմ, պետությունն ուներ ծանրակշիռ պատճառներ Բաբայանին մեկուսացնելու: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: ՕՐՕ դաշինքի ֆորմալ առաջնորդներն ընդամենը քաղաքական մարիոնետներ են, միանգամայն ձեւական բնույթ է կրում նաեւ նախընտրական շտաբը, որովհետեւ այդ դաշինքը «կամանդիրի հրամանի տակ էր»: Դարձյալ չեմ կարող միանշանակ պնդել, բայց հավաստիանման են այն լուրերը, թե Սամվել Բաբայանն ապահովում է ՕՐՕ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություները, այսինքն, վերջինիս կողմից վերահսկում է քաղաքական այս միավորի գործունեությունը: Կույր պետք էր լինել` չնկատելու համար, որ Բաբայանի ՕՐՕ-ն ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ դրանք խափանելու եւ երկրում ցնցումներ առաջացնելու խնդիր է լուծում (ՕՐՕ-ի ու «Սասնա ծռերի» հոգեհարազատությունը պատահական չէ): Սա, ի դեպ, որեւէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ եւ նույնքան դատապարտելի է, որքան ընտրությունները կեղծելու իշխանությունների պրակտիկան: Բաբայանը ստվերային կերպով ուղղորդում էր քաղաքական գործընթաց, մեծ ֆինանսներ, ազատամարտիկների վարքագիծ: Եվ այդ ուղղորդման հետեւանքը լինելու էր առնվազն հերթական «հարամված» ընտրությունը: Այս ամենը չէին կարող չնկատել իշխանությունները, ու նրանք որոշեցին «կոտրել» ՕՐՕ-ի ողնաշարը: Այս պատմության հետ ինչ կապ ունի «Իգլան»` ցույց կտա ժամանակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am