«Հաց բերողի» մահը դաս չեղավ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահն այդպես էլ դաս չեղավ իրավապահ մարմինների համար: Հիշո՞ւմ եք՝ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, նրան «Սասնա ծռերի» գործով քննիչը դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց: Այն բերեց առողջության վերջնական քայքայման ու մահվան: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ այս օրերին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կալանավորվել էր դեռ 2015թ-ին բացահայտված զինված խմբավորման գործով: Շիրխանյանն այլևս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից էլ հետաքրքրվեց՝ ինչ զննություն է անցել Շիրխանյանը և ինչ բուժում է ստանում. «Բացի քրեակատարողական հիմնարկում ստացած խորհրդատվություններից, բուժումից և կատարած զննություններից՝ Վ. Շիրխանյանը բազմիցս, այդ թվում նաև իր նախընտրած բուժհաստատություններում, իր նախընտրած մասնագետների կողմից ենթարկվել է ռևմատոլոգի, անգիովիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի, ուրոլոգի, նյարդաբանի զննության, կատարվել են համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ»: Նման հետազոտություններ անցկացվելու են նաև առաջիկա օրերին: Ավելին՝ հիմա Վ. Շիրխանյանը գտնվում է դինամիկ հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Մինչդեռ նրա հարազատները հակառակն են պնդում` Շիրխանյանը չի բուժվում, և նրան խոշտանգելու գործընթացը շարունակվում է»:

 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝  ArmLur.am-ի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am