Հետխորհրդային երկրներից հնարավոր է «Իգլան» ձեռք բերել շատ ավելի էժան.Իսագուլյան

ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ պահել է անմեղության կանխավարկածը,լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

«Քննությունը ցույց կտա, թե ինչ նպատակ են հետապնդել, արդյո՞ք դա նախատեսված է եղել որոշակի գործողությունների համար։ եկեք չքաղաքականացնենք ու ասենք, որ ինչ-որ դաշինքի վարկանիշը աճում էր, ուրեմն իշխանությունները պետք է գնային այդ քայլերին»,-նշեց նա։
իսկապես ԱԱԾ-ի փաստերը հիմնավոր են, ինչպե՞ս է վրացական կողմը հերքել,հարցրեցին լրագրողները,ինչին ի պատասխան Իսագուլյանն ասաց,որ  Վրաստանը կարող էր հերքել, որովհետև դա բավականին լուրջ համակարգ է, այդ համակարգի միջոցով կարելի է խոյահարել ոչ միայն մարտական ինքնաթիռներ, այլ նաև քաղաքացիական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, բնականաբար, Վրաստանը պետք է հերքի: «Կարող է՝ իրենք նաև ընդհանրապես տեղյակ չեն, իրենց համապատասխան ծառայությունները տեղյակ չեն»,-ասաց նա։ Գառնիկ Իսագուլյանը մանրամասնեց, որ ձեռքբերման պատճառները կարող են տարբեր լինել: «Կարող է բիզնես նպատակներով լինել, կարող է այլ, չգիտեմ: Կարող է՝ էժան գնով ձեռք են բերել, ցանկացել են բանակին նվիրել »,-ասաց նա: Լրագրողներից մեկի այն հարցին,որ կա հակափաստարկ, որ բերում են Սամվել Բաբայանին սատարողները, այն է, որ Բաբայանը պատահական մարդ չէ եւ Ղարաբաղից էլ կարող էր զենք բերել ավելի հեշտ ճանապարհով:Այդ դեպքում ինչո՞ւ պիտի Վրաստանից ապօրինի ճանապարհներով բերեր: Նա քաջ գիտեր, որ եթե ինքը ՕՐՕ-ին աջակցություն է հայտնել, բնականաբար, իրեն կթիրախավորեին, հեռախոսները կլսեին, ինչո՞ւ պիտի նա նման անհեռատես քայլի դիմեր: «Նման մարդիկ չեն  գտնվում իշխանությունների ուշադրությ ան թիրախում: Ես երեք տարի գտնվել եմ ընդհատակում՝ փախուստի մեջ եւ ես իմ վրա զգացել եմ, թե իշխանությունները ոնց են աշխատում: Ասել, որ զենքը կարող էր Ղարաբաղից բերել, նախ, դրանցից ամեն մեկը հաշվառված է շատ հստակ, ինչ-որ ժամանակ Հայաստանում էլ ազատ կարող էր շրջանառվել՝ պատերազմի տարիներին:ՀՀ-ի զինված ուժերից անհնար է վերցնել: Միշտ էլ ավելի հեշտ է խառը երկրներից ինչ-որ բան ներկրել»,ասաց նա և հավելեց,որ  այլ հետխորհրդային երկրներից հնարավոր է զենքը ձեռք բերել շատ ավելի էժան, մատչելի տարբերակով, իսկ ՀՀ-ում դա ուղղակի անհնար է: Սոնա  Դավթյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am