ՀՀԿ-ի` Շենգավիթի քարոզչական հանդիպմանը Սամվել Ալեքսանյանը ներկա չէ. լուսանկարներ
Այս պահին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ընթանում է վարչապետի քարոզարշավը։ Տեղեկացնենք, որ այստեղ են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ այս ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուները։ Ի դեպ, ներկա չէ այս ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թերեւս ամենասկանդալային թեկնածուն` Սամվել Ալեքսանյանը։ Սեդա Ղուկասյան