Փարպի գյուղում տեղի ունեցած դեպքերի հետքերով. ինչ հանգուցալուծում է տրվել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջին շրջանում կուսակցությունների ներկայացուցիչների կամ նրանց աջակիցների մասնակցությամբ միջադեպերի մասին լրատվական կայքերում արված հրապարակումների ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Կազմակերպությունը հատկապես տեղեկատվություն է պահանջել 2017 թ. մարտի 1-ին forrights.am լրատվական կայքում «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարման և 2017 թ. փետրվարի 26-ին aravot.am-ում ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու դեպքերի վերաբերյալ: Հիշեցնենք՝ համաձայն լրատվամիջոցի՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների ընդհարման արդյունքում դանակահարվել էր ԲՀԿ ներկայացուցիչ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Ադամյանը: Վերջինիս՝ վնասվածքներ ստանալու փաստը հաստատվել էր Մասիսի հիվանդանոցից, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է եղել: Ավելի վաղ համանման միջադեպի կիզակետում էր հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, որի աջակիցները, aravot.am-ի փոխանցմամբ, պատգամավորի տուն են հրավիրել Փարպի գյուղի բնակիչներից մեկին և իմանալով, որ քվեարկելու է ՀՅԴ կուսակցության օգտին՝ դաժան ծեծի են ենթարկել նրան, ապա հարձակվել վերջինիս եղբոր վրա: Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև yerkirmedia.am և lragir.am լրատվական կայքերում: Ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել և մեկ անձի մեղադրանք առաջադրվել, իսկ Բազմասեր Առաքելյանի և նրա աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու փաստը չի հաստատվել, ուստի՝ քրեական գործ չի հարուցվել: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am