Դիտորդ լինելու հարցն առաջացավ այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են. Արսինե Խանջյան

Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են, և Սփյուռքը ոչ միայն պետք է մասնակցի ավանդական միջոցառումներին, որոնց սովորաբար մասնակցում է, այլ պետք է նաև իր մասնակցությունն ունենա ներքաղաքական գործընթացներին: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանը:   «Դիտորդ լինելու հարցն առաջացավ այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընտրությունները բարդ գործընթաց են։ Հուլիսյան դեպքերից հետո ես որոշեցի, որ ժամանակն է, որ սփյուռքն իր մասնակցությունն ունենա Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ավանդական դարձած միջոցառումների ժամանակ, այլ նաև ներքաղաքական միջոցառումներին: Ավանդական ճանապարհը շարունակել պետք է, բայց նաև մասնակցության նոր ճանապարհ պետք է ընտրել, և այդ ձևերից մեկը դիտորդ լինելն էր ընտրությունների ընթացքին»,-ասաց Խանջյանը՝ հավելելով, որ 250 դիտորդ ժամանում է Հայաստան: Հարցին, թե հեղինակավոր հայեր են ընդգրկված դիտորդների թվում, արդյո՞ք նրանց հեղինակությունը կանդրադառնա ընտրությունների ընթացքի վրա, Արսինե Խանջյանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ քաղաքացիները իմանան իրենց իրավունքները և իրենց ներկայությունը պետք է դիտվի որպես քաջալերանք: «Սփյուռքում բազմաթիվ հայեր կան, որ կարող են գալ և մասնակցել ընտրություններին և իրենց քվեով տեր կանգնել իրենց ձայնին»,-ասաց դերասանուհին: Հարցին, թե երբ են պատրաստվում դիտորդական առաքելություն իրականացնող հայերը ժամանել, Արսինե Խանջյանն ասաց. «Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը տարբեր օրերի կգան: Ամսվա վերջին այստեղ կլինի Սեր Թանկյանը: Այս պահից սկսած սպասում ենք, որ դիտորդները ժամանեն Հայաստան, կան նաև անկախ դիտորդներ, որոնք արդեն այստեղ են»: Հարցին, թե Ատոմ Էգոյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ նաև փողոց դուրս գա, արդյո՞ք Արսինե Խանջյանը համամիտ է դրա հետ և արդյո՞ք հնարավոր համարում է հետընտրական զարգացումները Հայաստանում, Արսինե Խանջյանն ասաց. «Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել, թե ինչպես է Հայաստանում ժողովուրդն արտահայտվում, և միակ ձևը փողոց դուրս գալն է, որը հասարակ բան չէ: Սակայն, եթե ընտրությունների լեգիտիմության հարց առաջանա, ապա չկան հաստատություններ, որտեղ քաղաքացին իր գանգատը կներկայացնի։ Երբ բոլոր կառույցներն իշխանության ներքո են, այդ դեպքում ինչո՞ւ չէ, դուրս կգամ փողոց»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am