Լևոն Տեր-Պետրոսյանի «նամազը» հանուն Բաքվի

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: Հարցազրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Առաջին նախագահը շարունակել է պնդել իր հայտնի թեզը ղարաբաղյան հարցում՝ «հանձնենք, որ լավ ապրենք» կամ «Արցախի հարցն է խանգարում մեր լավ ապրելուն»։ Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանն անուղղակի աջակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականությանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչով էլ բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ հիմնադիր նախագահին խաղի մեջ մտցնում է իշխանությունը, քանի որ Տեր-Պետրոսյանին տրվում է Հանրայինի լսարանը: Այդ համատեքստում անչափելի է քծնանքի սահմանը, իշխանության հետ փոխպայմանավորվածությունը ու դեմագոգիան, որը ՀԱԿ առաջնորդը դրսեւորում է Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքականության հանդեպ՝ հավանության արժանացնելով վերջինի գործողությունները։ Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս պլանի մասին, Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Իշխանությունը գնում է այդ ճանապարհով, մենք ասում ենք դա ճիշտ է»։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի հետ կապված այս պահին ունի միայն ՀԱԿ-ի բացահայտ աջակցությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում հայտարարում է. «Եթե սա չընդունենք՝ հաջորդ լուծումը ավելի վատն է լինելու»: Ըստ առաջին նախագահի՝ Արցախի լուծման միակ ճանապարհը մադրիդյան կոչվող փաստաթուղթն է, որն ըստ առաջին նախագահի, միջազգային հեղինակավոր կառույցների ու Մինսկի խմբի առաջադրած միակ փաստաթուղթն է, որ կողմերն ընդունել են որպես բանակցային գործընթացի հիմք, ու որը, ըստ էության առաջ են տանում «ՀՀ իշխանությունները»: Ուշադրություն դարձրեք, որ ոչ վաղ անցյալում «ռեժիմին» ավազակապետություն համարող Տեր-Պետրոսյանը ոչ միայն ընդունում է Սերժ Սարգսյանի լիշխանության լեգիտիմությունը, այլեւ ստանձնում դրա «փիառշչիկի» գործառույթները՝ հայտարարելով, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը գիշեր-ցերեկ դրա համար գործ են անում ու ըստ պարոն նախագահի տոնայնության, ոչ դավաճան են, ոչ էլ հող են ծախել ․«Ո՞վ է գնում, ո՞վ է բանակցում. գիշեր-ցերեկ կա՛մ Նալբանդյանը, կա՛մ Սարգսյանը Մոսկվայում են, Փարիզում են: Ինչի՞ շուրջ են բանակցում: Հետևողականորեն իրականացնում են այս ծրագիրը, ինչո՞ւ, այդ մարդիկ դավաճա՞ն են, հող ե՞ն ուզում ծախել....: Հիմա, ինչպես քիչ առաջ ասացի, հրդեհը հանգցնելու ժամանակն է: Տեսանք՝ ապրիլին ինչ եղավ և ինչեր կարող են լինել: Ապրիլը խթանեց, այո»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը ակնհայտ մոլորության մեջ է գցում հանրությանը՝ ասելով, թե ամեն ինչ միջազգային հանրության ձեռքերում է եւ հայկական կողմը, առավել եւս Արցախը փաստացի ոչինչ անելու ունակ չէ. «Այս ծրագիրը կա՝ մեզնից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ: Խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը, այլ՝ այդ կառույցները: Դա վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը: Դա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, որը ստացել է և ՄԱԿ-ի օրհնությունը: Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում նշվում է, որ այդ իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Բոլոր այն առաջարկները, որ մինչև հիմա եղել են, դրանք եղել են ոչ թե մերը կամ Ադրբեջանինը, կամ Ղարաբաղինը, դրանք բոլորը եղել են միջազգային կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հիմա հարցը կոնկրետ է դրված. ոչ ե՛ս կարող եմ առաջարկել ինչ-որ ծրագիր, ո՛չ էլ իմ ընդդիմախոսները: Հիմա դրված է կարգավորման մի պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և արդեն 2007-ից սկսած մեր իշխանությունները, նաև Ադրբեջանը, հենց այս պլանի շուրջ են բանակցում»: Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարող է Արցախի հարցով իշխանության եկած նախագահն այսպես արհամարհել Արցախն ու այնտեղ ապրող հասարակության տեսակետը։ Մի հարցնող լինի՝ քանի անգամ է Տեր-Պետրոսյանը գնացել Արցախ, որ նման պնդումներ է անում՝ արդարացնելով վաղուց արդեն կայացած երկիր հանձնելու գաղափարը։ Ի վերջո, Նժդեհի պաշտամունքի հիմքում Սյունիքը չհանձնելու նրա սկզբունքն է, այս համատեքստում Տեր-Պետրոսյանին տրամադրել ամբիոն, թե Ալիեւին, կարծես թե մեծ տարբերություն չէր լինելու։ Տրամաբանորեն այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է Արցախի հայաթափումը։ Ամբողջ աշխարհը կենտրոնանում է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, այս մարդը տարածքային ամբողջականությունն է առաջ քաշում, իսկ սա նշանակում է չտեսնել Ղրիմի, Կիպրոսի խնդիրը։ Ամբողջ աշխարհը գնում է հիմնախնդիրների սառեցման ճանապարհով, մինչեւ կհանգեցնի կարգավորմանը, առաջին նախագահը կրկին հակառակ ուղին է բռնել։ Մոտ մեկ ժամանոց եթերից ստացված տպավորությունից կարելի է եզրահանգել, թե իշխանությունը Տեր-Պետրոսյանին առնվազն 10-15 տոկոս ներգրավվածություն է խոստացել ապագա խորհրդարանում, միայն այդ պարագայում հիմնադիր նախագահը, թերեւս, բռներ մանկուրտի ճանապարհը՝ խոսելով Արցախի անվտանգության բաղադրիչներից մեկի՝ խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ։ Ի վերջո, ով ով՝ նա լավ գիտի, որ Շահումյանն Ադրբեջանին անցավ ռուսական զորքերի հայաթափման արդյունքում։ Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am