Կոնգրեսի շենքում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները: Հաղորդում է «Ազատությունը»: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ցեղասպանության կանխման բանաձևի նախագիծը շեշտում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ հիշատակումը և հետևողական դատապարտումը կամրապնդի արդի ցեղասպանությունների կանխման մեր միջազգային դիրքորոշումը», և, հենվելով Միջին Արևելքի փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործադրած ցեղասպանության՝ 2016 թվականին Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական ճանաչման վրա, կոչ է անում․ - «Միացյալ Նահանգները, ձգտելով կանխել պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և քրիստոնյաների, եզդիների, մահմեդականների, քրդերի և Միջին Արևելքում այլ խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ ցեղասպանությունը, պետք է հենվի Հայոց ցեղասպանությանը, Սեյֆոյին [ասորիների ցեղասպանության] և իրենց բիբլիական դարաշրջանի հայրենիքներում հայերի, ասորիների, քաղդեացիների, հույների, պոնտոսցի հույների և այլ քրիստոնյաների դեմ Օսմանյան կայսրության ավելի լայն ցեղասպանական արշավին Միացյալ Նահանգների կառավարության, քաղաքացիական հասարակության, և մարդասիրական արձագանքի վրա»: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին և Թրոթին, ինչպես նաև օրինագծի հովանավոր մյուս կոնգրեսականներին, հայտարարելով, որ առաջիկա օրերին ու շաբաթներին իրենք աշխատանքներ կտանեն կոնգրեսականների հետ՝ ապահովելու բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատում: Հաղորդագրության համաձայն, նախագծի սկզբնական հովանավորներն են 16 կոնգրեսականներ: Բանաձևի նախագիծը շրջանառության մեջ դնելու օրն իսկ Կոնգրեսի շենքում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը, որի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է, դերակատարը՝ նույնպես օսկարակիր Քրիստիան Բեյլը: Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Հայկական հարցերով հանձնախումբը նաև կոնգրեսականների ստորագրություններ է հավաքում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ, հաղորդում է Հայ դատի գրասենյակը:  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am