Քադաֆին զգուշացրել էր

The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին զգուշացրել է Եվրոպայի համար իսլամական ծայրահեղականության սպառնալիքի մասին։ Դա հայտնի է դարձել երկու քաղաքական գործիչների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների գաղտնազերծումից հետո, որոնց այսօր հրապարակել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը։ Դրանց համաձայն՝ Քադաֆին դեռևս 2011 թվականի փետրվարի 25-ին, երբ Լիբիայում արդեն իսկ սկսվել էին անկարգությունները, Բլերին բացատրել է, որ ձգտում է երկիրը պաշտպանել «Ալ-Քաիդայի» զինյալներից: «Մենք չենք հարձակվում նրանց վրա, այդ նրանք են հարձակվում մեզ վրա։ Ես ցանկանում եմ ձեզ հայտնել ճշմարտությունը։ Այս իրավիճակն այնքան էլ խճճված չէ, ամեն ինչ պարզ է. Հյուսիսային Աֆրիկայում հայտնվել են «Ալ-Քաիդայի» քնած մասնաճյուղեր։ Լիբիայի քնած մասնաճյուղերը նման են նրանց, որոնք Ամերիկայում եղել են սեպտեմբերի 11-ի նախօրեին։ Նրանք զենք են ձեռք բերել և ամենուրեք սարսափեցնում են մարդկանց։ Մարդիկ չեն կարողանում դուրս գալ տներից։ Սակայն իրական պատկերը չեն պատկերացնում, այստեղ չկան օտար թղթակիցներ։ Մենք համաշխարհային բոլոր լրագրողներին խնդրել ենք գալ և տեսնել ճշմարտությունը։ Նրանք զինված բանդաներ են։ Նրանց հետ անհնար է պայմանավորվել։ Նրանք ցանկանում են վերահսկել Միջերկրական ծովը և հետո կհարձակվեն Եվրոպայի վրա»։ Բլերն իր հերթին հայտարարել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Պարբերականն ընդգծում է, որ այդ խոսակցությունից երեք շաբաթ անց արևմտյան երկրների դաշինքը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, սկսեցին ավիահարվածներ հասցնել Լիբիային, ինչը հանգեցրեց Մուամմար Քադաֆիի գահընկեցությանը։ Պարբերականը նաև նշում է, որ Թոնի Բլերը երկու անգամ զանգահարել է Քադաֆիին՝ փորձելով նրան համոզել, որպեսզի լքի երկիրը։ Հոդվածում նշված է, որ Քադաֆիի զգուշացումը կարծես հաստատվեց, նրա գահընկեցությունից հետո Լիբիան կրախ է ապրել և նախկինի նման բռնկված է քաղաքացիական պատերազմի բոցով։ ԴԱԻՇ-ի հետ կապված իսլամական ծայրահեղականները զգալի տարածքներ են վերահսկում Լիբիայում։ ԴԱԻՇ-ի ուղարկած ահաբեկիչները նոյեմբերին ահաբեկչություններ իրականացրին Փարիզում։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am