ԵԺԿ նախագահը տեսաուղերձով դիմել է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը Հարգելի Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր: Ընդսմին ընտրությունները ձեր ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում: Էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամենբան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար: Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի և ձեր քաղաքացիների: Կասկած չկա, որ ազատ և արդար ընտրությունները նախապայման են Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչին վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նոր թափ կհաղորդի: Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները: Քանզի կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը և երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը. Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն:   Դրանք նաև միջոց են, որն օգտագործելով՝Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների և արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ և նոր աշխատատեղեր: Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Իհարկե, գործընթացը, որի մասին ես խոսում եմ, հաջողությամբ պսակելո ւհամար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն և ներգրավվածություն: Բայց, ինչպես ես սիրում եմ հիշեցնե լիշխանություն կազմած մեր անդամ կուսակցություններին, մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները: Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը և ակտիվ աշխատանքը ԵԺԿ-ի շրջանակներում, վատահություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք: Եվ իմ վերջին մաղթանքը, ընկերներ, որը ես կցանկանայի ձևակերպել այս ընտրությունների առնչությամբ: Վերջին տարիները Եվրոպայում նշանավորվել են պոպուլիստական և ծայրահեղական կուսակցությունների առաջխաղացմամբ: Բարեբախտաբար, պոպուլիստները չկարողացան ցանկալի արդյունքի հասնել Նիդեռլանդներում, բայց մեզ դեռ սպասում ե նբազմաթիվ կարևոր ընտրական գործընթացներ, այդ թվում նաև՝ իմ երկրում, և ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետկներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի և Եվրոպայի համար: Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց և արձագանքել նրանց մտավախություններին և սպասելիքներին: Հարգելի ընկերներ, հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր թեկնածուներին, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողանա շարունակել առաջնորդել ձեր երկիրը ճիշտ ճանապարհով:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am