Եկել է Վաշինգտոնին եւ Մոսկվային ազդանշան ուղղելու ժամանակը՝ նախկին միջնորդ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»: Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ. «Նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է»: Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ, հիշեցնում է նախկին դիվանագետը. «Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»: Քերի Քավանոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան ե՛ւ Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։ «Սա անշուշտ սառեցված հակամարտություն չէ, այլ դանդաղ շիկացող մի հակամարտություն, որը լուրջ ուշադրություն է պահանջում»: Նախկին միջնորդի խոսքով, իրեն անհանգստացնում է երեք հանգամանք: Եթե մեկ տասնամյակ առաջ կողմերի միջեւ համակարգված եւ մշտական բանակցություններ էին ընթանում, ապա այժմ խաղաղ բանակցությունները դադարեցվել են: Մեկ տասնամյակ առաջ սահմանային հիմնական խնդիրը դիպուկահարների կրակոցներն էին, իսկ այսօր գործի են դրվում հրետանին, դրոններն ու տանկերը: Վերջապես, միջնորդների առաջարկները շփման գծում հատուկ սարքավորումներ տեղադրելու վերաբերյալ չեն իրականացվում. «Հանկարծակի, մենք լսում ենք Ադրբեջանից, որ այն չի ցանկանում դա կյանքի կոչել, այնպես որ փոխվստահության այդ միջոցները հնարավոր չէ կյանքի կոչել»: Քավանոյի խոսքով, սարքավորումների տեղադրումը միջնորդներին հնարավորություն կտար հրադադարը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Միեւնույն ժամանակ, Քերի Քավանոն հիշեցնում է, որ թեեւ միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա, խաղաղության հասնելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա. «Միջնորդները չեն կարող խաղաղություն ցանկանալ ավելի շատ, քան իրենք՝ կողմերը, եւ հենց կողմերն իրենք պետք է հասնեն խնդրի կարգավորմանը»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am