Արգամ Աբրահամյանը վարչապետին չդիմավորեց

Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում: Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը  ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը և ասաց,որ  արարատցիները ազնիվ, աշխատասեր, մարդասեր մարդիկ են, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հենց ազնվություն է քարոզում: Կարեն Կարապետյանը իր ելույթում  վստահեցրեց, որ իրենք հաջողությամբ կատարել են 6 ամսվա ծրագիրը, որը ներկայացրել էին. «Ուզում եմ ձեզ հաշվետվություն տամ վիճակագրական, թե ինչ է կատարվել այս 6 ամսվա ընթացքում: 2017-ի երկու ամիսը համեմատելով 2016-ի հետ , ունենք հետեւյալ թվերը՝ առեւտրական ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, ընդ որում, արդյունաբերության մեջ ունենք 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքի արտադրութան աճ, 147 տոկոս IT ոլորտի աճ»: Կարեն Կարապետյանի ելույթից հետո միջոցառման քարոզչական մասն ավարտվեց եւ շարունակվեց համերգը: Քարոզարշավից անմիջապես հետո թիկնապահների ուղեկցությամբ նա հեռացավ   Արտաշատի հրապարակից։ Լրագրողները Կարեն Կարապետյանից փորձեցին  մեկնաբանություն ստանալ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման մասին: Կարեն Կարապետյանը  այդպես էլ չպատասխանեց Սամվել Բաբայանի վերաբերյալ լրագրողների հարցին: Այսօրվա այցի ուշագրավն այն էր,որ  Արտաշատում  Կարեն Կարապետյանին  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն պաշտոնապես չդիմավորեց: Քաղաքապետարանի դիմացի հրապարակ վարչապետը եկավ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, պատգամավորության թեկնածու է «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am