Ահազանգ Էրեբունուց. բնակիչները սպառնում են բողոքի ալիք բարձրացնել

Քիչ առաջ armlur.am-ին ահազանգեցին Էրեբունի վարչական շրջանի մի խումբ բնակիչներ` հայտնելով, որ վարչական շրջանում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու դիմաց վարչական շրջանի սանմաքրման բաժինը աշխատակիցների վերջնահաշվարկները չի տալիս: Մեր զրուցակիցների փոխանցմամբ` ավելի քան քառասուն աշխատակից արդեն տևական ժամանակ է` անելանելի վիճակում է: Բանն այն է, որ ընկերությունը մեկ տարի առաջ սնականցման պատաճառով լուծարվել է, որից հետո էլ աշխատակիցների` վերջնահաշվարկի պահանջն այդպես էլ մնացել է անկատար: Աշխատակիցներից Մամութ Մստոյանը ArmLur.am-ին հայտնեց, որ իրենց նկատմամբ այս ապօրինի քայլերի պատճառով մոտ 25 քաղաքացի հավաքվել է Սասունցի Դավիթ կայարանում և պատրաստվում է գնալ ընկերություն` բողոքի ալիք բարձրացնել: Նա նշեց, որ պատրաստվում են գնալ Էրեբունու թաղապետարան, եթե այնտեղ սպառիչ պատասխան չտրվի, գնալու են քաղաքապետարան, ընդհուպ մինչև Արարատի մարզ` հանդիպելու վարաչապետ Կարեն Կարապետյանին և խնդրի մասին իրազեկելու: (Ինչպես հայտնի է` վարչապետն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է Արարատի մարզում): ArmLur.am-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հարութ Խաչատրյանի հետ, ով միանգամից հայտարարեց, որ այս պահին երկրում չէ և խոստացավ վերադառնալուց հետո հանդիպել աշխատակիցներին և լուծել խնդիրը: Թե ինչու մինչև հիմա խնդիրը չի լուծել, մեր զրուցակիցը չմանրամասնեց: Նորից կապ հաստատելով աշխատակիցների հետ` փոխանցեցինք, որ տնօրենը խոստացել է հանդիպել և խնդրին լուծում տալ, սակայն նրանք չընկրկեցին և հայտարարեցին, որ անարդյունավետ ու անպտուղ հանդիպումներ բազմիցս ունեցել են: Ի դեպ, նրանց խոսքով` այս վիճակը ստեղծվել է «Սանիթեք» ընկերության հայտնվելուց հետո ընկերությունը կրճատումներ է արել. մարդիկ ոչ միայն գործազուրկ են դարձել, այլև իրենց հասանելիք գումարները չեն կարողանում ստանալ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am