Մեր աշխատանքներում չպետք է համեմատվենք Ադրբեջանի հետ.ՌԴ դեսպան

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց.«Հայաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հեռանկարը, երբ ռուսական կողմն ավելի հակված է «կամ-կամ»-ի քաղաքականությանը հարցին, դեսպան Տողանյանն ասաց, որ նման քաղաքականության ծանոթ չէ։ Փաստը հետևյալն է՝ քանի որ չկան հարաբերություններում կամ-կամ, այդ նոր պայմանագիրը չի հակասում կամ ուղղված չէ որևէ միության, երկրի դեմ, չի հակասում ԵՏՄ-ում մեր պարտավորություններին, դրանք դինամիկ զարգացման փուլում են»,- ասաց Տողանյանը: «Ես չեմ կարծում, որ մեր աշխատանքում մենք պետք է համեմատենք մեզ ինչ-որ մեկի հետ, անենք ավելի կամ պակաս»,-  ասաց ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին։ Ներդրումների ներգրավումը ՀՀ կառավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատանքի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, որտեղ աշխատանքի բաղմակողմանի սխեմա կա։ ՀՀ դեսպանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին կատարած այցը Մոսկվա, որի շրջանակում, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ստորագրվեց համաձայնագիր հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին։ «Սա համակարգային հետաքրքիր աշխատանք է, որի վրա աշխատելու ենք ՌԴ-ի Ուղղակի ներդրումների ֆոնդի հետ, դա հսկայական, անկախ ֆոնդ է, որն ունի մեծ միջազգային փորձ, շատ երկրների հետ են նրանք ակտիվորեն և արդյունավետորեն աշխատում։ Մենք նոր ներդրումներ, նոր տնտեսական պրոյեկտներ ներգրավելու ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, ունենք հետաքրքիր մտքեր՝ ստեղծել այնպիսի առանձին բիզնես պլաններ՝ կոնկրետ, որոնց հաջողության համար ջանքեր ենք ներդնելու, գնալու, ներկայացնելու։ Դուք այս մասին կլսեք։ Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում որոշ կոնկրետ քայլեր, կոնկրետ ստորագրված փաստաթղթեր և ներդրումներ կլինեն»,- վստահեցրեց դեսպան Տողանյանը։ Նրա խոսքով՝ սրանք գլադիատորական մարտեր չեն, երբ անհրաժեշտ է չափել ինչ-որ բան։ «Մենք պետք է անենք այն, ինչ արել ենք, ակտիվորեն հետագայում աշխատել ու առաջ մղել։ Հայաստանը ՌԴ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունի, միջկառավարական հարաբերություններ, դրանք ներառում են մեր կյանքի շատ տարբեր ոլորտներ` ռազմաքաղաքական, հումանիտար, առևտրատնտեսական, շատ լավ հարաբերություններ կան փորձագիտական հանրությունների մակարդակում, քաղաքացիական հասարակությունների, ժողովրդական դիվանագիտության, համապատասխանաբար՝ մենք այս բոլոր շրջանակների հետ ակտիվորեն շփվելու ենք, մեր գաղափարներն ենք փորձելու առաջ մղել, հրավիրել նրանց, կազմակերպել միջոցառումներ։    

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am