Դեռ ինչե՜ր են սպասվում

Ակնհայտ սրվել են Ծառուկյան ու Ելք դաշինքների հարաբերությունները: Տակավին օրեր առաջ անհավատալի վերլուծություն եղավ Փաշինյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցում, թե երկու դաշինքները կարող են ապրիլի 2-ի ընտրություններից հետո միավորվել, կոալիցիա կազմել: Այդ վերլուծության հիմք էր դարձել Ծառուկյան դաշինքի անդամներից մի քանիսի հայտարարություններն առ այն, որ կոալիցիա չեն կազմի Հանրապետական կուսակցության հետ: Ընդամենը օրեր անց այդ երկու դաշինքների ներկայացուցիչները իրար ոչնչացնելու հայտարարություններ են անում:  Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այդ խիստ անիրատեսական վերլուծությունը դեռ չէր հասցրել քննարկվել քաղաքական ու քաղաքագիտական հարթություններում, Ելք-ում պայթյուն եղավ: Մարտի 18-ին Արմավիրում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ  Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն։ Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում» Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Արամ Զավենիչին. «Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բանի վկայություն է՝ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Դա ցույց տվեցին նաեւ նախընտրական քարոզարշավի 15 օրերը: Իշխանությունը կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»: Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ «նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»: Նիկոլ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան ինքն էլ անցնել արդարացումների ու հերքել այն վերլուծությունը, որը ամենայն հավանականությամբ չէր քննարկվել թիմակիցների հետ: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպեց, որի ժամանակ  ի թիվս այլ հարցերի խոսեց նաեւ Ծառուկյանի հետ համագործակցելու, ավելի շատ վերջինիս ընդդիմադիր լինելու մասին: Փաշինյանը չկիրառեց իր բառապաշարը, որը սովորաբար գործի է դնում Ծառուկյանի մասին խոսելիս, հանդես եկավ ակնհայտ զուսպ գնահատականներով, արդյունքում եկավ թիմակցի եզրահանգմանը՝ կասկածի տակ դնելով Ծառուկյանի ընդդիմության հարցը: Նա մասնավորապես հարցադրումներ հնչեցրեց՝ ինչու Սերժ Սարգսյանը չարգելեց Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Փաշինյանը հիշեց, թե ինչպես երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հեռացրեց.<<Այսինքն նա ունի լծակներ ու երկու տարի անց այդ լծակները չեն պակասել>>: Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Ծառուկյանը վերադարձվել է ընդդիմության ձայները խլելու համար, ընտրություններից հետո միայն Սերժ Սարգսյանը կորոշի ԲՀԿ ղեկավարի հետ ինչպես վարվել: Չի բացառվում, ըստ Փաշինյանի, որ Սերժ Սարգսյանը կրկնի սցենարը ու ԲՀԿ-ից պոկի իր անդամներին, ինչպես արեց ԲՀԿ-ից դուրս մնացածների դեպքում: Մի խոսքով՝ Փաշինյանը հանգամանալից հիմնավորեց Ծառուկյանի կասկածելի ընդդիմության կարգավիճակը: Եւ այսպես, ինչ է ստացվում, ստացվում է, որ բառացիորեն օրեր առաջ հնարավոր էր Ծառուկյանի հետ համագործակցությունը, իսկ հիմա այդ գործընկերը կասկածելի է ու ոչ ընդդիմադիր:Իրականում պարզ է, որ ընդդիմության տեղի կռիվը քաղաքական ուժերին մղում է միմյանց նկատմամբ փորձությունների, կամ էլ Ելք-ը թասիբի է գցում Ծառուկյանին՝Սերժ Սարգսյանից պոկելու համար: Եւ ամենեւին էլ չի բացառվում հետընտրական անհավանական զարգացումներ, ինչպիսին Ելք-ի ու Ծառուկյանի միավորումն է: Անի Սահակյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am