Դեղին քարտ մարզպետին, թե՞ Ծառուկյանին

Նախընտրական քարոզարշավի վերջին ակորդը բավականին ուշագրավ է ստացվում Ծառուկյան դաշինքի համար: Սյունիք կատարած այցի ընթացքում Ծառուկյանն ու իր թիմը արտառոց վերաբերմունքի արժանացան սյունեցիների կողմից: Մինչ այս պահը սահուն ընթացքով առաջ սլացող Ծառուկյան դաշինքի առաջ որեւէ մարզում, որեւէ համայնքում ակնհայտ խոչընդոտներ չեն ստեղծվել իշխանությունների կողմից, կամ առճակատում տեղի չի ունեցել: Ամեն դեպքում տպավորությունն այնպիսին, որ միմյանց չխանգարելու, առճակատման չգնալու եւ փոխհարաբերությունները չսրելու ոչ հրապարակային պայմանավորվածություն է կայացել: Իսկ Սյունիքում Ծառուկյանն ու թիմակիցներն արժանացել են տեղացիների անբարեհաճ վերաբերմունքին: Այդ ամենն այնքան ակնառու է եղել, որ սյունեցիների անհյուրընկալության մասին բարձրաձայնել է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Գորիսում Ծառուկյանը բացահայտ մեղադրել է տեղի իշխանություններին մարդկանց ահաբեկելու և վախի մթնոլորտ սերմանելու համար: Կոնկրետ խոսել է մարզպետ Վահե Հակոբյանի գործունեության մասին «Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չի, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Հարցնում է` 2012-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի`գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»,- հայտարարել է նա: Հասարակ քաղաքացիների անբարյացակամությունից զատ Ծառուկյանի այցին են անդրադարձել նաեւ քաղաքային իշխանությունները: Կապան քաղաքի ղեկավարը, որտեղ Ծառուկյանը տեղական իշխանություններին քննադատող հայտարարությամբ է հանդես եկել: «Ես խոստացել էի, ուզում էի Ղափանում ջրաշխարհ կառուցել, չթողեցին, տեղը չհատկացրին: Այնտեղ ուզում են ինչ-որ բնակարան կառուցեն, մինչև այսօր էլ քարուքանդ, ավերված մնացել է»,- ասել է Ծառուկյանը,Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը armtimes.com-ի հետ զրույցում հերքել է Ծառուկյանին, ասելով, որ ինքը հինգ տարի է քաղաքապետ է, բայց նման առաջարկ չի ստացել: Ավելին ՀՀԿ-ական քաղաքապետը խոսել է նաեւ Ծառուկյանի մեկ այլ չիրականացրած խոստումի մասին, որը վերջինս տվել է դեռեւս 2012-ին. <<Ինչ վերաբերվում է մեր կողմից կարեւորվող առաջարկին, ոչ թե առաջարկին, այլ խոստումին, դա Կապան քաղաքում կառուցվելիք մասնագիտացված ատլետիկայի սպորտդպրոցն էր իր «մանեժով», որը մինչեւ հիմա ոչ միայն չի իրականացվել, այլ խոսք էլ չի եղել, թե այն երբ կարող է իրականացվել: Խոստումը տրված էր Ծառուկյանի կողմից>>: ՀՀԿ-ական քաղաքապետի հերքումներին անդրադարձել է նաեւ Ծառուկյանի մամլո խոսնակ, պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը՝ մեկ անգամ եւս վերահաստատելով Ծառուկյանի խոստման հավաստիությունը:Իսկ ատլետիկայի դպրոցի խոստման մասին նշել է, որ այն կառուցվել է ոչ թե Կապանում, այլ Սիսիանում, որի բացումը կլինի վաղը: Այսպիսով՝ Սյունիքի մարզում Ծառուկյան դաշինքին ցուցաբերած վերաբերմունքից կարելի է երկու հետեւություն անել, կամ իշխանությունը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փոխել է վերաբերմունքը Ծառուկյանի հանդեպ եւ գրոհելու հրահանգ է իջեցվել ներքեւներին, ի դեպ, դրա համար կարող էին հիմք հանդիսանալ վերջին սոցհարցումները, որոնց արդյունքներով ԲՀԿ-ի վարկանիշը ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, կամ էլ ինչպես Ծառուկյանն է նկատել, մարզպետն է ինքնագործունեության անցել եւ իրեն բնորոշ մեթոդներով ճնշումներ գործադրել մարզի բնակիչների, ենթակաների վրա, որոնք էլ համապատասխան վերաբերմունք են դրսեւորել:Առաջիկայում պարզ կդառնա ով է ստանում կամ ստացել դեղին քարտ՝ արզպե՞տը պայմանավորվածություն խախտելու, թե Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am