Թեստ Սեյրան Օհանյանից

Ընտրություններից հաշված շաբաթներ առաջ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքը լակմուսի թուղթ անցկացրեց ընդդիմադիր դաշտում: ՕՐՕ դաշինքը մի քանի օր առաջ կոչ արեց ընդդիմադիր բոլոր ուժերին  խորհրդարանում հայտնվելուց հետո ազգային համաձայնության իշխանություն ձևավորել՝ բացառելով դրանում իշխող Հանրապետականի ներգրավումը:«Հանրապետականի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը», -  տարածած հայտարարության մեջ նշում է ՕՐՕ դաշինքը՝ շեշտելով, թե Հանրապետականի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք: Այս ամենը հաշվի առնելով՝ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն առաջարկում է մինչև ընտրությունները միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր: Մի քանի օր է անցել այդ կոչից, սակայն ընդդիմադիր որեւէ ուժ դրական չի արձագանքել ՕՐՕ-ի առաջարկին: Բոլոր դեպքերում առանցքային դերակատար համարվող ոչ իշխանականների համար ՕՐՕ-ի առաջարկը ընդունելի չէ: Արձագանքելով այս առաջարկին՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում շասել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո երբևէ մաս չի կազմի որևէ կոալիցիայի, որտեղ կլինի Հանրապետական կուսակցությունը։ Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու՝ «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» ՕՐՕ դաշինքի առաջարկին, ապա Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենք այդ հարցը դեռևս չեն քննարկվել։ Ամեն դեպքում, ըստ Զոհրաբյանի, այդ հարցին անդրադառնալը իմաստ կունենա այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ընդդիմադիր դաշտի որ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:Զոհրաբյանը շեշտեց, որ, բացի Հանրապետականից, մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ են քննարկել համագործակցության ցանկացած ձևաչափ:Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դաշինքի քաղաքական խորհուրդը կքննարկի Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի առաջարկը, սակայն այն խիստ տեսական և քիչ հնարավոր է համարում։«Այսինքն՝ ես համարում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը համապատասխան իրավիճակում եթե այդպիսի խնդիր առաջանա, միանշանակ կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ, ոչ թե մյուս այլ ուժերի հետ։ Ես նկատի ունեմ նաև Դաշնակցությանը, որ կվարվի այդպես, ես նկատի ունեմ «Հայկական վերածնունդին»: Հետևաբար այս թեման այնքան տեսական է․․․ Ես բացառում եմ, որ Հայաստանում մեծահարուստ մարդը լինի ընդդիմություն: Դա անհնարին է: Նույնիսկ կաթի մթերման կոմբինատը, եթե Հանրապետականին չի պաշտպանում, չի կարող իր գործունեությունը ծավալել, ուր մնաց էդքան սեփականություն ունեցող մարդը կարողանա լինել ընդդիմություն: Ես այն կարծիքին եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտել է քաղաքական դաշտ՝ մեր քվեները տանելու, ոչ թե Հանրապետականի», - ասաց Սարգսյանը։ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը եւս վաղաժամ է համարում առաջարկի մասին խոսելը: Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ-ն էլ հայտարարություն տարածեց. «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական  և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության  շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար>>,- նշված է հայտարարության մեջ:Իհարկե, առաջին հայացքից ՕՐՕ-ի առաջարկը խիստ հիպոթետիկ է, քանի դեռ հայտնի չէ, թե որ ուժն է անցել խորհրդարան, ապա կարծես թե պարապ վախտի զբաղմունք է քննարկել հետընտրական համագործակցության, կոալիցիայի հարցը: Սակայն նախընտրական բուռն ժամանակներում այդ առաջարկը կարծես լակմուսի թուղթ է ընդդիմադիր ուժերի համար: Բոլորս ենք տեսնում, թե ընդդիմադիր ուժերն ինչպես են իրենց պատեպատ տալիս ընտրողի քվեն շահելու հարցում, ոմանք ամենուր փորձում են հերքել իշխանության հետ իրենց ստվերային կապը, ոմանք գաղտնի պայմանավորվածությունը, մյուսներն էլ կեղծ ընդդիմադիր լինելը, որպես այդ ամենին հավաստիք հայտարարում են, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի: Դասական տրամաբանության համաձայն ՀՀԿ-ի հետ գործակցության չգնացողները պետք է համագործակցեն ընդդիմադիրների հետ, սակայն Հայաստանում իրավիճակը բավականին հեռու է դասական քաղաքականությունից եւ դրանից բխող սկզբունքներից: Ընդդիմադիրները չեն կարող գնալ այդպիսի հուշագրի ստորագրմանը, որովհետեւ որեւէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ ՀՀԿ-ն այսքան վարկաբեկված լինելով հանդերձ կարող է ընտրություններին ստանալ այնքան քվե, որպեսզի մեծամասնություն ձեւավորեն, իսկ նոր Ընտրական օրենսգիրը թույլ է տալիս երեք ուժերի կոալիցիա: Իսկ ով կարող է բացառել, որ ընդդիմադիր երեք ուժերի կոալիցիան կարող է 50+1 ապահովել: Այնպես որ ընդդիմադիրները խոսքով են այդպիսին, իսկ գործով բոլորովին այլ դաշտում են: Արամ Թադեւոսյան      

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am