Ֆեյսբուքահայության արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի` հարցազրույցում արված սկանդալային հայտարարություններին

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: Հարցազրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Առաջին նախագահը շարունակել է պնդել իր հայտնի թեզը ղարաբաղյան հարցում՝ «հանձնենք, որ լավ ապրենք»: Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանն անուղղակի աջակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի կողմից տարվող  քաղաքականությանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչով էլ բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում: Մի հատված հարցազրույցից: ՁԵր նախագահության տարիներին, պարոն նախագահ, ազատագրվեցի՞ն այդ տարածքները: -Մենք կարող ենք կոչել  ազատագրում, բայց միջազգային հանրությունը դա կոչում է օկուպացիա, ուրիշ ոչինչ: Հիմա դուք օկուպացրե՞լ եք: - Միջազգային հանրության տեսակետից՝ այո, - պատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ստորև ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքահայության արձագանքը: «Վարչակարգը կիրառել է սովորական դարձած մեթոդները՝ ընտրակաշառք, սպառնալիք, վարչական ռեսուրս, բայց նա չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա իրականություն է։ Մինչ այժմ քաղաքական ուժերից իայն Կոնգրեսն է, որ հաստատել է այս փաստը»- Լևոն Տեր-Պետրոսյան, 23.02.2013 «Ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը...ԻՆՔՆ Է ԸՆՏՐԵԼ (խմբ. գրողը տանի Սերժն արդեն ընտրված նախագահ է Լևոնի համար, դե երեկվանից նաև ՀԱԿ-ի համար), ինքը միայն մի բան պետք է պահանջի...»-Լևոն Տեր-Պետրոսյան, 22.03.2017 Բայց ժողովուրդը ոնց որ ըստ Լևոնի Րաֆֆիին ա ընտրել։ Հիմա Րաֆֆիի՞ց պետք ա պահանջի, թե՞ Սերժը արդեն ընտրված ու լեգիտիմ է։ Մի տեսակ խառն ա», - գրել է Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում: «Լևոն Տեր - Պետրոսյանն, իր հայացքներով՝ օրակարգից դուրս է», - Արթուր Եղիազարյան: «Ինչպես հանրապետականների համար Սերժ Սարգսյանը միշտ ճիշտ է, այնպես էլ կոնգրեսականների համար Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի սխալվում: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս պլանի մասին, Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Իշխանությունը գնում է այդ ճանապարհով, մենք ասում ենք դա ճիշտ է» Կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի հետ կապված այս պահին ունի միայն ՀԱԿ-ի բացահայտ աջակցությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում հայտարարում է. «Եթե սա չընդունենք՝ հաջորդ լուծումը ավելի վատն է լինելու»: Հարց. Այդ դեքում «ռացիոնալ» գործիչ Իլհամ Ալիեւը ինչու՞ պետք է հիմա զիջումների գնա, եթե հաջորդ լուծումը իր համար էլ ավելի շահավետ է լինելու: Հակափաստարկը ամենայն հավանականույթմաբ կլինի հետեւյալը. «Միջազգային հանրությունը կստիպի Ալիեւին խաղաղության պայմանագիր ստորագրել»: *** Հետաքրքիր է՝ Տեր-Պետրոսյանը մոտ մեկ ժամանոց հարցազրույցի ժամանակ քանի՞ անգամ օգտագործեց «միջազգային հանրություն» բառակապակցությունը: *** Եթե շատ կարճ.«Որոշողը միջազգային հանրությունն է, մենք ո՞վ ենք, ինչպես ասեցին, այնպես էլ կլինի», - գրում է Դերենիկ Մալխասյանը: «Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում բառացի հայտարարեց, որ Արցախյան հարցի ներկայիս առաջարկվող լուծումը եթե չընդունենք, հաջորդ լուծումը շատ ավելի վատ ա լինելու: Բա այս պարագայում Իլհամ Ալիևը ապուշ ա, որ համաձայնվի ներկայիս լուծմանը, մնում ա լսի Լևոնի հարցազրույցը և սպասի Ադրբեջանի համար շատ ավելի լավ հաջորդ լուծման...», - Արգիշտի Կիվիրյան: «Միջազգային իրավունքի և միջազգային հանրության հանդեպ ԼՏՊ-ի կույր վախը նկարագրող ամենալավ դրվագներից մեկը 1993 թվականի հունիսին է տեղի ունեցել: 1993 թվականի Հունիսի 14-ին Տեր-Պետրոսյանը մեկնել էր Ստեփանակերտ (դա նրա առաջին այցն էր Անկախ Ղարաբաղ) և համոզել/ստիպել էր ղարաբաղյան էլիտային ստորագրել մի փաստաթուղթ, որով Քելբաջարը Ադրբեջանին պիտի հանձնվեր: Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Ստուպիշինը իր հուշերում գրում է, որ դրանից մի քանի օր հետո ԼՏՊ-ն Երևանում հավաքել էր Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և սկսել արդարանալ: Ասում էր՝ իր այցը Ստեփանակերտ միջազգային իրավունքի խախտում էր, բայց ինքը մտածում էր, որ Բաքուն դա ճիշտ կհասկանա: Ստուպիշինը հետո նշում է, որ Բաքուն իրոք ճիշտ էր հասկացել նրա քայլը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի միջոցով այցի և արդյունքների համար շնորհակալություն էր հայտնել Լևոնին: Ես Ստուպիշինին չհավատալու հիմքեր չունեմ: *** «Եթե հենց հիմա չգնաս քնես, միջազգային հանրությունը գալու է՝ քեզ պատժի»: Հատված անհայտ պապիի և թոռնիկի երկխոսությունից», - գրում է Տիգրան Գրիգորյանը: «Տեր-Պետրոսյանը հարցազրույցում նաեւ երկու անգամ ակնարկեց, որ Սերժն ընտրված նախագահ է: Նա այսպիսով կանխավ լեգիտիմացրեց նաեւ Սերժի վերահաս վերարտադրությունը` մեզ համոզելով, որ Սերժը դավաճան չէ, Քոչարյանն ավելի դավաճան է քան Սերժը...Բայց մենք էս ամեն ինչը չենք հասկանում, որովհետեւ նորմալ մասսան գնացել է, մնացել է ժխոր ապահովող ամբոխը))) Միայն մի բան չհասկացա, եթե նորմալ է էս իշխանության բռնած գիծը, էլ դուք ինչի եք ուզում ընտրվել: Ավելի լավ չէ՞ ՀՀԿ-ին սատարող մի հայտարարություն արվեր, մեկ էլ ոմանք ընդգրկվեին ՀՀԿ ցուցակ, Կարեն Կարապետյանի հետ գաստրոլների դուրս գային(», - գրում է Արմենուհի Վարդանյանը: «Լևոն ընտրողներ. դուք երբևէ եղե՞լ եք Եռաբլուրում, երբևէ վշտահար մայր տեսե՞լ եք.... եթե գիտեք այդպիսիք, ապա ընտրության գնալուց առաջ այցելեք նրանց, նայեք նրանց աչքերի մեջ ու ասացեք...Ձեր որդին իզուր զոհվեց Արցախի անվտանգության համար...ես գնում եմ իմ քվեով թուրքին վերադարձնեմ ազատագրված տարածքները...», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Լորենցը: «Մեզ միջազգային հանրության կարծիքն ընդհանրապես չպետք է հուզի մեր ազգային անվտանգության ապահովման հարցում: Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները ղարաբաղյան հարցի լուծման հարցում ապազգային են ու խիստ վտանգավոր երկու հայկական պետությունների համար», - Աննա Մովսիսյան:  Zham.am 

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am